https://arm.sputniknews.ru/20200522/ujex-qami-potorik-shirakum-hashvumen-vnasnery-23142547.html
Ուժեղ քամի ու փոթորիկ. Շիրակում հաշվում են վնասերը. լուսանկարներ, տեսանյութ
Ուժեղ քամի ու փոթորիկ. Շիրակում հաշվում են վնասերը. լուսանկարներ, տեսանյութ
Sputnik Արմենիա
Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։ 22.05.2020, Sputnik Արմենիա
2020-05-22T20:43+0400
2020-05-22T20:43+0400
2020-05-22T21:05+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/23/23142384_0:706:1152:1358_1920x0_80_0_0_fb62d5f416d58696cdb701942f0e369e.jpg.webp
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/23/23142384_0:670:1152:1394_1920x0_80_0_0_8a790cb09a828dad4f27a02e52e05572.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, շիրակի մարզ, տիգրան պետրոսյան
պատահարներ, հայաստան, շիրակի մարզ, տիգրան պետրոսյան
Ուժեղ քամի ու փոթորիկ. Շիրակում հաշվում են վնասերը. լուսանկարներ, տեսանյութ
20:43 22.05.2020 (Թարմացված է: 21:05 22.05.2020) Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հանրապետության շատ մարզերում և Երևանում մոտ կես ժամ տևած ուժեղ քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի տարբեր բնակավայրերին: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ավելի քան 20 կանչ է գրանցվել:
Ուժեղ քամու հետևանքով մարզում գրանցված վնասների մասին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր Facebook-ի էջում գրել է. «Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։
Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային կորուստեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ»,-գրել է Տիգրան Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։
ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ այս պահին իրականացնում են վնասների վերացման, վտանգավոր տարածքների սահմանազատման աշխատանքներ: