00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կգնա՞ն կորոնավիրուսով հիվանդների սորտավորման. նախարարը բացատրել է, թե ինչ է դա

© Sputnik / Aram NersesyanНовый модуль инфекционной больницы "Норк"
Новый модуль инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուժած երեխաների և հղի կանանց վիճակը, առանց տեսանելի վնասի, միշտ գնահատվում է որպես ծանր, նրանց տարհանումն ու օգնությունն իրականացվում է առաջին հերթին:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի– Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարծես հստակ որոշել է գնալ կորոնավիրուսով վարակված հիվանդների սորտավորման։ Նա Facebook–ի իր էջում ներկայացրել է, թե ինչ ասել է հիվանդների սորտավորում և տեղադրել դրա մասին Վիքիպեդիայում եղած տեղեկությունը։

Ըստ այդմ`բժշկական տեսակավորումը կամ տրիաժը հիվանդների բուժման գերակայության որոշման գործընթաց է՝ ելնելով նրանց վիճակի ծանրությունից: Այն համարվում է հիվանդների բուժման արդյունավետ ձև այն ժամանակ, երբ միջոցներն անբավարար են բոլորին անհապաղ բուժելու համար։ Տուժածները և հիվանդները բաժանվում են խմբերի` ելնելով կոնկրետ իրավիճակի առաջնահերթ միջոցառումների անհրաժեշտությունից:

Министр здравоохранения Арсен Торосян в защитной медицинской маске во время онлайн пресс-конференции (21 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները

Նույնիսկ միաժամանակ ժամանած երկու տուժածների համար էլ բժշկական տեսակավորում է պահանջվում։ Տեսակավորման նպատակն է առավելագույն ծավալի տուժածներին ժամանակին առավելագույն բժշկական օգնություն տրամադրելը: Տուժած երեխաների և հղի կանանց վիճակը, առանց տեսանելի վնասի, միշտ գնահատվում է որպես ծանր, նրանց տարհանումն ու օգնությունն իրականացվում է առաջին հերթին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի նիստի ժամանակ ասել էր, որ Հայաստանում հնարավոր է` կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման գնան։

Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով

«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում բուժման վերցնում, որոնք փրկվելու հնարավորություն ունեն և հակառակը։ Չի բացառվում, որ վարակի տարածման` նման տեմպի պահպանման արդյունքում մոտ օրերը դրան գնանք»,–ասել է նախարարը։

Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից, բոլորը տղամարդիկ են

Թորոսյանի խոսքով` հիմա անում են ամեն ինչ, որ դրան չգնան, մասնավորապես, մահճակալների թիվն են ավելացնում։ Մյուս կողմից, ըստ նախարարի, եթե, օրինակ, այսօրվանից նոր հիվանդներ չլինեն, խորը սորտավորման գնալու կարիք չի լինի։ Խորը սորտավորման կարիք կլինի հիվանդացությունների թվի աճի դեպքում։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ի, ժամը 11։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5928 է։ Մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 322 մարդ։

Լրահոս
0