ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի– Sputnik. Երևանում երեկ` մայիսի 20–ին, փրկարարներին հաջողվել է կանխել 2 մարդու ինքնասպանության փորձերը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 20-ին, ժամը 18:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նստել է Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 4-րդ հարկի արտաքին պատին ամրացված օդորակիչի շարժիչի վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները կանխել են 1993թ.–ին ծնված Աննա Ս․-ի ինքնասպանության փորձը։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացի Աննա Ս․-ի դստերը (8 տարեկան) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Նույն օրը, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մեկ այլ քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Էջմիածնում ավտոմեքենա է այրվել․ կա 1 զոհ և 3 տուժած
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ միասին՝ բանակցությունների արդյունքում, կանխել են 1996թ.–ին Ռազմիկ Պ․-ի ինքնասպանության փորձը։