00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե չդադարեցվի հետապնդումը, կհրաժարվեմ իմ աշխատանքից. Արթուր Գևորգյանը դեռ սպասում է

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции РПА Артур Геворгян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Артур Геворгян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խոսքով` իր հաշիվներին դրված կալանքի պատճառով մարզիչներն ու մարզիկները զրկվել են աջակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան) հայտարարել է, որ եթե մոտակա օրերին չդադարեցվեն իր հանդեպ քաղաքական հետապնդումները, ապա աննպատակ կհամարի շարունակել ֆեդերացիայի հետագա կառավարումը: Գևորգյանը գրառում է արել Facebook սոցցանցի իր էջում` անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործին։

Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ Արթուր Գևորգյանին քրգործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել` հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

«Իմ նկատմամբ ապօրինաբար կատարվող քրեական հետապնդման հետևանքով արգելափակված են իմ անձնական բոլոր հաշիվները, կալանքի տակ են ինձ պատկանող գույքերը, իսկ ֆեդերացիայի հետ համագործակցող ընկերությունները, վախվորած մի կողմ քաշվելով, դադարեցնում են համագործակցությունը: Արդյունքում տասնյակ մարզիչներ և մարզիկներ, տարիներ շարունակ մշտապես գտնվելով իմ բարոյական և ֆինանսական աջակցության ներքո, այսօր կանգնած են բարդ խնդրի առաջ»,–գրել է Գևորգյանը։

Նա հայտնել է, որ պետությունից ֆեդերացիային տրվող դոտացիան՝ տարեկան 110 միլիոն դրամի չափով, իրավունք են ունեցել ծախսելու բացառապես համապետական, միջազգային, պաշտոնական մրցաշարերի կազմակերպման և մասնակցության նպատակով: Երբևէ այդ գումարից չեն պարգևատրվել մարզիչները, մարզիկները և ֆեդերացիայի աշխատակիցները: Գևորգյանի խոսքով` դրանք միշտ կատարվել են հովանավորների և հիմնականում իր անձնական միջոցների շնորհիվ:

Նա նշել է, որ 2019–ի ընթացքում միջազգային մրցաշարերում խոշոր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին իր կողմից խոստացված պարգևատրումները ցանկացած պարագայում մնալու են ուժի մեջ և կկատարվեն իր` Հայաստան վերադառնալուն պես: Գևորգյանը խոստացել է մոտ ապագայում ներկայացնել վերջին 7 տարիներին`իր կառավարման շրջանում բռնցքամարտում գրանցված ձեռքբերումները։

Электромобиль новоизбранного президента Карабаха Араика Арутюняна  - Sputnik Արմենիա
Արցախի նախագահի ավտոմեքենայից միայն նա ունի. մանրամասներ

Հիշեցնենք, որ դատախազության հաղորդագրության համաձայն` 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ա. Գ.-ն, 2012-2019թթ. ընթացքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թթ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի տվյալները։

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Մասնավորապես, նա թաքցրել է 2011թ. ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած` Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած` Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) և 310-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ:

Վլադիմիր Գասպարյանը 900 մլն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը

Լրահոս
0