ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում պարզեցվել են պարենային սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների փոխադրման պահանջները, ինչը դրական ազդեցություն կունենա հայկական բիզնեսի վրա։
ԵԱՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը հայտնել է, որ Ռուսաստանը չեղարկել է եվրասիական «հնգյակի» երկրների ներքին շուկայում նման արտադրանքն առանձին փոխադրելու պահանջները:
«Կանոնների պարզեցումը կարևոր փաստ է ԵԱՏՄ ներքին շուկայում անպատնեշ միջավայր ստեղծելու, Հայաստանի և Միության մյուս անդամների տնտեսական զարգացման համար։ Մասնավորապես, հայկական բիզնեսը կկրճատի իր ծախսերը, ինչն իր հերթին դրական կազդի միության շրջանակներում մրցունակության և շուկայական ինտեգրման վրա»,-նշել է Վարդանյանը։
Ավելի վաղ, ԵԱՏՄ երկրների ներքին շուկայում իրավիճակի մոնիթորինգի ընթացքում ԵԱՏՀ Ներքին շուկաների գործունեության վարչությունը բացահայտել էր, որ ռուսական կողմը լրացուցիչ պահանջներ է ներկայացնում սննդամթերքի փոխադրման համար, որը միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի կարգավորման օբյեկտ է:
ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները քննարկել են COVID-19-ի դեմ պայքարի համատեղ քայլերը
Միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ տարբեր խմբերի ապրանքների միաժամանակյա տեղափոխումը թույլատրվում է, բայց պետք է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն դրանց փոխհպումը, աղտոտումը և սննդամթերքի օրգանոլեպտիկ հատկանիշների փոփոխությունը։
Նման փոխադրման գործընթացի կարգավորմանը մասնակցող գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվել։ Այժմ Ռուսաստանի սանիտարական կանոնները համապատասխանեցված են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի նորմերին։
ԵԱՏՄ-ում գազի գնի փոփոխության հարցում կողմերը համաձայնության չեն եկել