ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 92, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Նշենք, որ այս փոփոխությամբ ՀՀ կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ սահմանված ազատ տեղաշարժի սահմանափակումների խախտման համար գործող պատասխանատվության չափը մեղմացնել ՝ սահմանելով 10 հազար դրամ:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ պատգամավորներին 3 ժամ ժամանակ է տրամադրվել՝ առաջարկություններ ներկայացնելու համար:
ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա այսօր՝ 15:30-18:00-ի ժամանակահատվածում:
Ինչպես կարող են առօրյա պարզ, անվտանգ թվացող բաները վտանգել հարազատ, սիրելի մարդկանց կյանքը
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 19-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծն է, որով առաջարկվում է պարետի որոշմամբ սահմանված տուգանքների չափերը 100-250 հազար դրամից նվազեցնել 10 հազար դրամի և այն ամրագրել արդեն ոչ թե պարետի որոշմամբ, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: