00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը. ի՞նչ հակասություններ են գտել

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян со своими адвокатами на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Роберт Кочарян со своими адвокатами на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները ստացել են դատավորի որոշումը, որը բաղկացած է 92 էջից։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ որոշումը և պատրաստվում է բողոքարկել այն։ Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Որոշումը բաղկացած է 92 էջից։

Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը Sputnik Արմենիային ասաց, որ դատարանը հետևողական չի եղել իր որոշումներում, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, որ գործընթացն իրավական չէ։ Նա հատկապես ուշադրություն հրավիրեց գրավի հանգամանքի վրա։ Դատարանի որոշման մեջ ասված է, որ գրավը չի կարող զսպող գործոն հանդիսանալ, եթե մեղադրյալը փորձի խուսափել քննությունից կամ խոչընդոտել։ Ըստ Օրբելյանի` այդ փաստարկը քննադատության չի դիմանում։ Բանն այն է, որ անցյալ տարի, երբ փաստաբանները մի քանի անգամ գրավի միջնորդություններ էին ներկայացրել, դատարանը նույն պատճառաբանությամբ մերժել էր` հաշվի առնելով, որ ըստ ՀՀ օրենսդրության` եթե մեղադրյալը թաքնվի քննությունից, ապա այդ գումարը չի կարող պետականացվել։ Բայց հիմա օրենսդրությունը փոխվել է, և գումարը կարող է պետականացվել, սակայն, ըստ Օրբելյանի, չգիտես ինչու, դատարանն այդ հանգամանքն անտեսում է։

Судья Давид Григорян слушает Роберта Кочаряна во время заседания по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին մեղադրանք է առաջադրվել

Նրա խոսքով` ևս մեկ հակասություն կա որոշման մեջ, դատարանը ֆիքսում է, որ Քոչարյանի` քննությանը խանգարելը, վկաների վրա ազդելու ռիսկը նվազել է, սակայն միևնույնն է` դա չի ազդել դատարանի որոշման վրա։

«Էլ չեմ ասում անձնական երաշխավորությունների, կորոնավիրուսի պայմաններում մարդուն վտանգից ազատելու և այլ հանգամանքների մասին»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին մերժեց Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները` խափանման միջոց կալանքը առողջական վիճակի պատճառով վերացնելը, այն գրավով փոխարինելը, ինչպես նաև անձնական երաշխավորությամբ փոխելը։ 

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 19–ին` ժամը 13։00-ին։

Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը քաղաքականացված է. Կարեն Կարապետյան

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Լրահոս
0