ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է աջակցել Առողջապահության նախարարությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այս անգամ շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ է փոխանցվել նախարարությանը։ Դրանց ընդհանուր արժեքը մոտ 16 միլիոն դրամ է կազմում։
«Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ համավարակի դեմ պայքարի համար և կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր աթոռի կողմից առողջապահության նախարարությանը փոխանցվել էին ընդհանուր առմամբ շուրջ երեսուն միլիոն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ:
Հիշեցնենք, որ Առողջապահության ոլորտի հետ համագործակցության ծրագրերն իրականանում են Մայր աթոռի հովանու ներքո գտնվող «Իզմիլրյան» բժշկական կենտրոնի միջոցով:
Մայր աթոռը հորդորում է չքաղաքականացնել կաթողիկոսի հայտարարությունը