00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը

© Sputnik / Asatur YesayantsПрохожие на улицах Еревaна (5 марта 2020).
Прохожие на улицах Еревaна (5 марта 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրանցված աշխատողները ճգնաժամի պայմաններում շատ ավելի մեծ օժանդակություն են ստացել, քան չգրանցվածները։ Այս անարդարության համար վարչապետը մեղադրեց գործատուներին՝ առաջարկելով հարցի լուծման իր տարբերակը: Sputnik Արմենիան խնդիրը քննարկել է տնտեսագետների հետ:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Գործատուները ստիպված կլինեն գրանցել իրենց աշխատակիցներին: Երկու օր առաջ կայացած աուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսի հակաճգնաժամանային ծրագրերում գրանցված աշխատողներն ավելի մեծ աջակցություն ստացան, քան չգրանցվածները:

Онлайн пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հույս ունի, որ վարչապետի այս հայտարարությունից հետո հայաստանյան աշխատաշուկայի մասնակիցները պահանջատեր կլինեն և գործատուներից կպահանջեն, որ իրենց աշխատանքի ընդունելիս ու աշխատավարձ վճարելիս այլևս «սև-սպիտակի չբաժանեն» ու անօրինական գործողություններ չանեն:

Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վկայակոչելով ԱՄՆ-ի օրինակը, ասաց`համավարակի դրական ազդեցություններից մեկը մեր տնտեսության վրա այն էր, որ ստվերային տնտեսություն ունեցող ընկերությունները հասկացան, որ նման իրավիճակներում մնում են մենակ: 

«Մինչև համավարակը ԱՄՆ-ում 250 000 գործազուրկ կար, հիմա՝ շուրջ 30 մլն: Համակարգն այնպիսին է, որ մարդն աշխատանքը կորցնելու պահից անմիջապես գրանցվում է: Իսկ մեզ մոտ այդ համակարգը չէր աշխատում այնքան, որ հենց առաջին ծրագրերի իրականացման ժամանակ նույնիսկ մարդիկ վիրավորվեցին, ասացին՝ օրավարձով աշխատող ենք, ոչ մի տեղ չենք ֆիքսվում, հիմա ի՞նչ է նշանակում, ուրեմն մենք չկա՞նք»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակից դուրս գալուն ու գործատու- աշխատող հարաբերությունների հստակեցմանը, Խաչատրյանի համոզմամբ, կարող է նպաստել նաև եկամուտների հայտարարագրման համակարգը: Պետության աջակցության ծրագրերն էլ դրա շնորհիվ կդառնան իրապես հասցեական:

Премьер-министр Никол Пашинян выслушал протестующих у Центрального Банка (13 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիների շրջանում տարածվում է, թե կորոնավիրուսը բլեֆ է. Փաշինյանի առաջարկը

Ինչ վերաբերում է Հայաստանում գործազրկության իրական մակարդակին, այն այսօր հաշվարկման տարբեր մեխանիզմներ ունի, բայցևայնպես, գրեթե ենթադրությունների մակարդակի վրա է:

«Երկու վիճակագրություն կա. մեկն, այսպես ասած, հաշվառված վիճակագրությունը, որի թիվը 50-60 հազարից ավելի չէ, մյուսը տնտեսագիտական հաշվարկի հիման վրա ստացված թիվն է՝ մինչև 250 հազար գործազուրկ: Դա մինչև համավարակն եմ ես ասում, և մենք համարվում էինք ամենաբարձր գործազրկություն ունեցող երկրներից մեկը՝ շուրջ 18 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Գործազուրկների 250 հազարանոց բանակը Վահագն Խաչատրյանը իրատեսական ցուցանիշ է համարում՝ նշելով, որ դրանում հավառված են զբաղվածության կենտրոններում, սոցիալական ծառայություններում գրանցված անձինք: Բայց կա ևս մի մեծ զանգված. նրանք թեև աշխատանք չունեն, բայց կա՛մ չեն դիմել, կա՛մ մեկ տարի շարունակ աշխատանք չեն ստացել և, հետևաբար, դուրս են մնացել հաշվառումից:

Խաչատրյանը չի բացառում, որ այդ 250 հազարի մեջ հաշվառված են նաև օրավարձով աշխատողները:

Հայաստանի տնտեսության 1,7% անկում. Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նույնպես համոզված է, որ աշխատողի գրանցվելը ձեռնտու է ոչ միայն աշխատողին, որը դրանով հնարավորություն է ստանում լիարժեք օգտվել իր բոլոր իրավունքներից, այլև գործատուներին, որոնք այդ կերպ ապահովագրում են իրենց տարատեսակ ռիսկերից ու տուգանքներից: Պետությունն էլ կշահի հարկերի տեսքով:

Միաժամանակ տնտեսագետը հիշեցնում է, որ ստվերային աշխատատեղերի դեմ պայքարը նոր չէ: Այն, նրա խոսքով, մեկնարկել ու շոշափելի արդյունքներ է տվել դեռ հեղափոխությունից առաջ՝ 2017թ-ից սկսած:

«2018թ-ի առաջին 4 ամիսներին բարձր տեմպերով ավելանում էր գրանցված աշխատողների թիվը՝ միջին ամսական կտրվածքով շուրջ 7200-7300-ով»,- նշում է Ավետիսյանն ու ավելացնում՝ իշխանափոխությունից հետո այս գործընթացը թեև շարունակվեց, բայց արդեն ավելի դանդաղ տեմպերով՝ պաշտոնական տվյալներով` ամսական 4200 աշխատող»,- ասաց տնտեսագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Աշխատողներին ստվերից դուրս բերելու համար, Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, միայն հռետորաբանությունը բավարար չէ, պետությունը պետք է իրական խթաններ ստեղծի, որպեսզի գրանցումը ձեռնտու լինի և ՛ աշխատողին, և՛ գործատուին:

«Հակառակ դեպքում, եթե նույն հարկային բեռը մնա անհամարժեք, և պետության աջակցության գործիքները բավարար չլինեն, միևնույն է` ստվերի ձգտում է մնալու, և մենք շարունակելու ենք ստվերում զբաղվածներ ունենալ»,- նշում է նա։

Пресс-секретарь премьер-министра Мане Геворгян на онлайн пресс-конференции Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին

Ստվերն, ըստ Ավետիսյանի, այսօր առավել տարածված է փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ու հատկապես սեզոնային զբաղվածության ոլորտներում:

Տնտեսագետը չի հերքում՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերը վեր հանեցին ոլորտում առկա խնդիրները: Կառավարության աջակցությունից առավելապես օգտվեցին գրանցված, օրինական դաշտում աշխատողները, բայց միայն այս օրինակը, նրա համոզմամբ, բավարար չէ տնտեսությունը ստվերից դուրս բերելու համար:

Եվ քանի որ ստվերը Հայաստանի տնտեսության համար խրոնիկական խնդիր է, Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, դրանից այդքան հեշտ ու շուտ ազատվել չի ստացվի:

«Տնտեսական ու սոցիալական վիճակն առայժմ ավելի լարվում է, և նան իրավիճակում տնտեսական ռիսկերն են ավելանում ու նաև ձգտումները, որ նաև օրենք խախտելով գործատուները կարողանան իրենց տնտեսական կայունությունն ապահովել, այսինքն՝ պահեն նաև անօրինական զբաղվածներ: Մյուս կողմից` մեր երկրում կա նաև հակառակ ձգտումը, երբ աշխատողները սոցիալական տարբեր ծրագրերից են օգտվում ու որպեսզի դրանից չզրկվեն, չեն ցանկանում գրանցվել»,- ասաց տնտեսագետը:

Ստեղծված իրավիճակում լուծումն, ըստ Ավետիսյանի, սոցիալական գնահատման համակարգի բարեփոխումն է, իսկ դրան կարող է նպաստել նաև կառավարության առաջարկած եկամուտների համընդհանուր հայտարարագրումը: Բայց առավել արդյունավետ լինելու համար Թադևոս Ավետիսյանը կառավարությանն առաջարկում է ոչ միայն քաղաքացիների եկամուտները, այլև ծախսերը հայտարարագրել, ինչը հնարավորություն կտա համեմատական վերլուծություն կատարել ու տեսնել ստվերը:

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ գրանցված աշխատողները ճգնաժամի պայմաններում շատ ավելի մեծ օժանդակություն են ստացել, քան չգրանցվածները։ Եվ այդ անարդարության համար վարչապետը մեղադրեց գործատուներին, որոնք չեն գրանցել իրենց աշխատողներին։

«Տնտեսության որոշ ոլորտներ կվերականգնվեն համավարակի հաղթահարումից 1 տարի անց». Սարգսյան

Փաշինյանը նաև հայտնեց, որ Հայաստանը շուտով անցնելու է համընդհանուր հայտարարագրման համակարգի, որի արդյունքում, ըստ նրա, եթե մարդն աշխատանք ու եկամուտ ունենա, բայց դա գրանցված չլինի, լուրջ խնդիրներ կունենա։

Լրահոս
0