Կանադայի ՌՕՈւ–ի Snowbirds խմբի ինքնաթիռն ընկել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Կամլուպս քաղաքում։ Տեղեկությունը հրապարակվել է կանադական ՌՕՈւ–ի Twitter–յան միկրոբլոգում։
Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը
Ականատեսներից մեկը նկարահանել է կործանման պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է երկու ինքնաթիռներից մեկը շեղվում, վեր բարձրանում, իսկ հետո ընկնում։
The #RCAF has been made aware that a Canadian Forces Snowbirds aircraft crashed in the vicinity of Kamloops, BC. Our priority at this time is determining the status of our personnel and supporting emergency personnel. When appropriate, more information will be made available.
— Royal Canadian Air Force (@RCAF_ARC) May 17, 2020
Կամլուպսի իշխանությունների տվյալներով` ինքնաթիռն ընկել է տեղի օդանավակայանի մերձակայքում։ Տարածքում գտնվող բնակելի տներից մեկը վնասվել է։ Դեպքի վայրում աշխատել են հրշեջները, շտապօգնությունն ու ոստիկանությունը։
Ավելի ուշ Կանադայի ՌՕՈւ–ից հայտնել են, որ օդաչուներից մեկը մահացել է, մյուսը` ծանր վնասվածքներ ստացել։
Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք