ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Սևանա լճում փրկարարների որոնողական աշխատանքները կրկին արդյունք չեն տվել, թերակղզու մոտակայքում կորած քաղաքացուն չեն կարողացել գտնել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր` մայիսի 18-ին, ժամը 10։37-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
Ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը։ Լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար նշված վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ: Սակայն ժամեր անց որոնողական աշխատանքները դադարեցվել էին, ջրահեղձված քաղաքացի չէր հայտնաբերվել։
Էջմիածնում մեկ անձի սպանած, մյուսին՝ դանակահարած 45-ամյա տղամարդը կալանավորվել է
ԱԻՆ–ի տվյալներով՝ հայտնաբերված ավտոմեքենան ու իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վ.-ին։
Որոնողական աշխատանքները լճում ( մասնավորապես «9-րդ ալիք» լողափի տարածքում) շարունակվել են ապրիլի 29-ից մայիսի 5-ը, այնուհետև վերսկսվել են մայիսի 13-ին և 15–ին։ Դրանք ևս անարդյունք են ավարտվել։