ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի խառը ոճի ըմբիշ Խաբիբ Նուրմագոմեդովը ուզում է ավարտել կարիերան։ Այս մասին պատմել է նրա մենեջեր Ալի Աբդել-Ազիզը: Տեղեկությունը հայտնում է TMZ–ն։
Նրա խոսքով` Նուրմագոմեդովը յուրաքանչյուր մենամարտից հետո խոստովանում է սպորտից հեռանալու իր մտադրության մասին։ Սակայն երկու շաբաթ անց զանգահարում է և հետաքրքրվում, թե ում հետ և երբ պետք է մենամարտի։
Թեթև քաշային կարգում UFC գործող չեմպիոն, Խաբիբ Նուրմագոմեդովը պետք է չեմպիոնի գոտին պաշտպաներ ապրիլի 1-ին ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ հանդիպման ժամանակ, սակայն չկարողացավ լքել Ռուսաստանը ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով և մնաց Դաղստանում ինքնամեկուսացած։
Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց
Ֆերգյուսոնը պարտվել էր իր հայրենակից Ջասթին Գեթժիին, որը դարձավ UFC ժամանակավոր չեմպիոն և Նուրմագոմեդովի հետ հանդիպման հավակնորդ։