Դիմակներ անցորդների համար. մի խումբ երիտասարդներ որոշել են աջակցել Երևանի բնակիչներին
Դիմակներ անցորդների համար. մի խումբ երիտասարդներ որոշել են աջակցել Երևանի բնակիչներին
Sputnik Արմենիա
Երիտասարդները Երևանի տարբեր հատվածներում բժշկական դիմակներ են բաժանել։ Այդպես նրանք ուզում էին ընդգծել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում անվտանգության... 17.05.2020, Sputnik Արմենիա
Երիտասարդները Երևանի տարբեր հատվածներում բժշկական դիմակներ են բաժանել։ Այդպես նրանք ուզում էին ընդգծել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի –Sputnik. Այսօր Երևանի տարբեր վարչական շրջաններում մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ անցորդներին մոտ 12 հազար բժշկական դիմակ են բաժանել։
Երևանում մայիսի 18-ից կսկսի գործել հանրային տրանսպորտը, սակայն երթևեկել կարելի է միայն դիմակներով։ Այս առիթով երիտասարդները որոշել են դիմակներ բաժանել և աջակցել քաղաքացիներին, որոնք գուցե հնարավորություն չունեն դրանք ձեռք բերել։ Միևնույն ժամանակ երիտասարդները որոշել են այդ քայլով ընդգծել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։
Ակցիայի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել։ Երիտասարդ ակտիվիստները չեն կարողացել փոցողային երաժիշտներին դիմակ բաժանել։ Սակայն վերջիններիս դա չի վշտացրել, և նրանք որոշել են իրենց նվագով աջակցել այդ փաստից փոքր–ինչ սրտնեղած ակտիվիստներին։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, որը երկու անգամ արդեն երկարաձգվել է։ ՀՀ իշխանության վերջին որոշման համաձայն` արտակարգ դրությունը կշարունակվի մինչև հունիսի 13–ը։ Մայիսի 25-ից երկրում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։
Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում Covid-19–ի 189 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսով հիվանդ, սակայն այլ հիվանդություններից մահացած մարդկանց թիվը 24 է։ Կորոնավիրուսից մահացել է 60 մարդ։ Նոր տվյալների համաձայն՝ 1925 մարդ բուժվել է։ Բուժման մեջ են գտնվում 2463–ը։ Երկրում ընդհանուր առմամբ 40230 թեստ է անցկացվել։