00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ. Փաշինյան

© Photo : Unsplash / KWON JUNHOԳազօջախ
Գազօջախ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Ռուսաստանից որոշակի ակնկալիք ունի` հաշվի առնելով նավթի գնի նվազման, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ–տնտեսական ճգնաժամը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով գազի գնին առնչվող հարցին, ասաց, որ այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ։

«Գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիան» հայտ է ներկայացրել Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով, որը կքննարկվի։ Բացի այդ, Ռուսաստանի հետ մեր քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող։ Սակայն նավթի գնի նվազման, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ–տնտեսական ճգնաժամն էլ հաշվի առնելով` ակնկալում ենք, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն շրջանը չէ»,–ասաց վարչապետը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն այն դեպքում, երբ ՌԴ–ն ոչ միանշանակ է ընդունում Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների դեմ սկսած իրավական գործընթացը` Փաշինյանը պատասխանեց, որ թեման քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս հարցի առնչությամբ, ըստ Փաշինյանի, Պուտինի հետ ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ, որոնք մնում է ի կատար ածվեն` հաշվի առնելով երկու երկրների շահերը։

Газовая плита - Sputnik Արմենիա
Հայաստանի համար գազի գինը կիջնի՞. պատասխանում է Լավրովը

Ինչ վերաբերում է Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին, ապա, ըստ Փաշինյանի, ՌԴ–ի հետ Հայաստանն ունի շատ հարուստ օրակարգ, որոնցում առկա հարցերը լուծելով առաջ են գնում։ Նրա խոսքով` մի շարք հարցերի լուծման համար կլինեն կոմպրոմիսներ և փոխըմբռնում։

Հիշեցնենք` մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմին», որպեսզի վերանայեն գազի գինը` հաշվի առնելով համաշխարհային շուկայում գնի նվազման միտումը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած մի շարք հարցերը, այդ թվում` գազի գնի վերաբերյալ, կլուծվեն դաշնակցային և ռազմավարական գործընկերության մակարդակում։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը։

Լրահոս
0