00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենք, որից դժգոհ են բոլորը. օնլայն տաքսիները Հայաստանում կարող են «մահանալ»

© Sputnik / Asatur YesayantsТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած օրենքի նոր նախագիծը, որն արդեն որակվել է «օնլայն ծառայություններին ձեռնտու նախագիծ», պարզվում է` օնլայն հարթակներում էլ միանշանակ չի ընդունվել: Sputnik Արմենիան պարզել է Yandex-ի ու GG-ի տեսակետը:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik, Նելլի Դանիելյան. Տաքսի ծառայությունների ոլորտը կանոնակարգելու` ՀՀ կառավարության փորձը կարող է նոր անցանկալի հետևանքների հանգեցնել: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նման տեսակետ հայտնեցին Yandex.Taxi թիմի հայաստանյան գրասենյակից: 

Տաքսիները նորից պիտի լիցենզավորվեն, իսկ օդանավակայանում կաշխատեն միայն սպիտակ մեքենաները

Նրանց համոզմամբ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած օրենքի նախագծը (ընդունվելու պարագայում) լրջագույն սոցիալական ազդեցություն կունենա օնլայն հարթակների հետ համագործակցող տասնյակ հազարավոր տաքսիստների համար:

«Մենք հասկանում ենք նախարարության նպատակները, այն է՝ շուկան դարձնել «սպիտակ», թափանցիկ, որակյալ ու կառավարելի, ինչը միանգամայն գովելի է։ Բայց այն տարբերակով, որ ներկայացվում է օրենքի նախագիծը, հնարավոր չէ իրագործել դրանք։ Փոխարենն այն «կճնշի» օրենքի տառը պահպանող վարորդներին, իսկ վարորդների մյուս կեսին կմղի դեպի «սև շուկա»։ Մենք այս կանխատեսումն անում ենք՝ հիմք ընդունելով այլ երկրներում մեր ահռելի փորձը»,- ասված է ընկերության գրասենյակից ստացված պատասխանի մեջ։

Yandex-ում համոզված են, որ նույն նպատակներին հնարավոր է հասնել առավել պարզ եղանակներով, ինչը հավելյալ բեռ չի առաջացնի վարորդների համար և թույլ կտա նրանց շարունակել աշխատանքը։ 

Такси в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում առցանց տաքսիների համար նոր օրենք կընդունվի

Ի դեպ, ընկերությունն արդեն իսկ նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նախարարությանը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղել ջանքերը ոլորտի օրենսդրությունն արդիականացնելու ու առավել արդյունավետ դարձնելու համար։

«Մենք հավատում ենք և լիահույս ենք, որ նախագիծը ևս մեկ անգամ վերանայելով՝ նախարարությունը և Ազգային ժողովը կկարողանան ստեղծել այնպիսի օրենսդրություն, որը կնպաստի ուղևորափոխադրման շուկայի թե՛ թափանցիկությանը, թե՛ արդիականացմանը՝ շահեկան դիրք ապահովելով նաև Հայաստանի բոլոր անհատ տաքսիստների համար»,- ասված է Yandex.Taxi թիմի հաղորդագրության մեջ:

Անհատ տաքսիստներին դժվար ժամանակներ են սպասում. «Ժողովուրդ»

Ոլորտի մեկ այլ հայաստանյան ընկերություն՝ GG ընկերությունը ևս պատրաստակամություն է հայտնում աջակցել ոլորտի կարգավորմանը: GG թիմի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ամենակարևորն իրագործելի համակարգ ստեղծելն է, որը հնարավորինս պարզ կլինի և կաջակցի ոլորտի առաջընթացին:

«Տվյալ նախագծի մեջ ռիկսեր տեսնելու և խնդիրներ տեսնելու մասով` քանի որ սա դեռ նախագիծն է, մենք սիրով կաջակցենք իրագործելի լուծում ստանալու համար, և, այդ դեպքում, խնդրահարույց կողմերը կբացակայեն: Անպայման մեր կողմից լինելու է արձագանք և աջակցություն։ Հավատացած ենք, որ կլինեն կառուցողական քննարկումներ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հայաստանյան տաքսի ծառայութոյւնների ոլորտը կարգավորելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ՝ մի քանի օրենքներով, որոնք արդեն ներկայացվել են հանրային քննարկման:

Նոր օրենքով` բոլոր անհատ տաքսիստներին ու տաքսի ընկերություններին առաջարկվում է լիցենզավորվել և դրա դիմաց վճարել տարեկան 100 000 դրամ պետտուրք:

Такси - Sputnik Արմենիա
«Կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր», կամ երևանցի տաքսիստի անհավանական արկածները

Տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ նախագիծը ձեռնտու է միայն օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին, մինչդեռ անհատ տաքսիստներն ու տաքսի ծառայությունները դրանից տուժելու են:

Նրա համոզմամբ` անհատ տաքսիները լիցենզավորվելուց հետո կմտնեն այդ հարթակներ, ու կստացվի հսկայական կորպորացիա՝ մի քանի տասնյակ հազար վարորդներով, բայց օնլայն ընկերությունները, որպես տաքսի ծառայություն մատուցող, չեն հարկվի, հետևաբար, տաքսի ծառայությունները կհայտնվեն ծանր հարկային բեռի տակ ու դուրս կմնան մրցակցությունից , իսկ օնլայն հարթակները կշարունակեն աշխատել ու ավելի հզորանալ:

Yandex.Taxi ընկերությունը ոլորտի մասնագետի այս տեսակետը չի կիսում և նույնիսկ հակառակը՝ համոզված է, որ ներկայացված կարգավորումների արդյունքում առաջինը հենց օնլայն ծառայությունների շուկան է «մեռնելու»:

Սինգապուրում կսկսեն փորձարկել օդային տաքսին

Բանն այն է, որ այս ընկերությունների հետ համագործակցող վարորդները դասական իմաստով տաքսու վարորդներ չեն, այլ այդ աշխատանքը կատարում են ազատ ժամերին՝ որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, հետևաբար, լիցենզիայի վճարի պատճառով կարող են նաև հրաժարվել այդ աշխատանքից:

Արդյունքում շուկայում օնլայն տաքսիները կնվազեն, գները կբարձրանան, պատվիրատուներն էլ կհրաժարվեն դրանց ծառայություններից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ոլորտի «մահվան»:

Լրահոս
0