https://arm.sputniknews.ru/20200515/arden-18-or-e-prkararnery-chen-karoxanum-gtnel-sevanum-korats-32-amya-txamardun-23062095.html
Արդեն 18 օր է՝ փրկարարները չեն կարողանում գտնել Սևանում կորած 32-ամյա տղամարդուն
Արդեն 18 օր է՝ փրկարարները չեն կարողանում գտնել Սևանում կորած 32-ամյա տղամարդուն
Sputnik Արմենիա
Փրկրարարները որոնողական աշխատանքները սկսել են ապրիլի 27-ին, շարունակել` ապրիլի 29-ից մայիսի 5-ը, հետո 10 օր դադար են տվել։ 15.05.2020, Sputnik Արմենիա
2020-05-15T16:59+0400
2020-05-15T16:59+0400
2020-05-15T17:04+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1958/66/19586667_0:141:1601:1045_1920x0_80_0_0_37aaf86c0b2f748bbb02ed933615377b.jpg
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1958/66/19586667_0:62:1601:1068_1920x0_80_0_0_fb8b3e13781572a96a7334b588b994bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, սևան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
պատահարներ, հայաստան, սևան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Արդեն 18 օր է՝ փրկարարները չեն կարողանում գտնել Սևանում կորած 32-ամյա տղամարդուն
16:59 15.05.2020 (Թարմացված է: 17:04 15.05.2020) Փրկրարարները որոնողական աշխատանքները սկսել են ապրիլի 27-ին, շարունակել` ապրիլի 29-ից մայիսի 5-ը, հետո 10 օր դադար են տվել։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Արդեն 18-րդ օրն է՝ Սևանա լճում փրկարարների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տալիս, թերակղզու մոտակայքում կորած քաղաքացուն չեն կարողանում գտնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը։ Լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար նշված վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ: Սակայն ժամեր անց որոնողական աշխատանքները դադարեցվել էին, ջրահեղձված քաղաքացի չէր հայտնաբերվել։
Ավտովթար Վայոց Ձորում. 48–ամյա վարորդը տեղում մահացել է
ԱԻՆ–ի տվյալներով՝ հայտնաբերված ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վ.-ին։
Որոնողական աշխատանքները լճում ( մասնավորապես «9-րդ ալիք» լողափի տարածքում) շարունակվել են ապրիլի 29-ից մայիսի 5-ը։ Դրանք ևս անարդյունք են ավարտվել։
Նշված լողափում 32-ամյա քաղաքացու որոնումները շարունակվել են մայիսի 13-ին և նաև այսօր՝ վաղ առավոտից։ ԱԻՆ-ը հայտնում է, որ տղամարդուն դեռ չեն գտել։
Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է