ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա տեղում ծանոթացել է վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։ Դրանք վերաբերել են մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը։