ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «ամենապայթունավտանգ զինվորական մասնագիտությունը» և լուսանկարներ հրապարակել։
Թադևոսյան․ «Երբ խանութում իմանում էին հայ սակրավոր ենք, գումար չէին վերցնում»
«Մասնագիտությունը`սակրավոր. նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է»,–գրել է Ստեփանյանը:
Նա նշել է, որ մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և խիզախություն:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ սակրավորները մարդասիրական առաքելության շրջանակում 2018թ.–ից օգնում են նաև բարեկամ Սիրիայի Հանրապետությանն ականազերծել տարածքները։