00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Լանզարոտեի կոնվենցիան շատ լուրջ վտանգներ է պարունակում»

© Sputnik / Asatur YesayantsАрам Гаспарович Саркисян (19 февраля 2020). Еревaн
Арам Гаспарович Саркисян (19 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ի վավերացրած Լանզարոտեի կոնվենցիային, որը բուռն քննարկումների թեմա է դարձել։
Սարգսյան. «Լանզարոտեի կոնվենցիան պարունակում է շատ լուրջ վտանգներ»

Արամ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում փորձում են զարգացնել այլասերությունը` հնարավորություն տալով ԼԳԲՏ համայնքին իրականացնել ագրեսիվ քարոզչություն, ուստի ՀԴԿ–ն կոչ է անում հանրությանը քաղաքակիրթ ճանապարհով բողոքարկել կոնվենցիան։

«Կոնվենցիան պարունակում է շատ լուրջ վտանգներ։ Արդեն որպես եզրույթ են մտցնում «սեռական կողմնորոշում» հասկացությունը, այն էլ 6 տարեկան երեխայից սկսած, որովհետև խոսքը վերաբերում է դպրոցներում սեռական դաստիարակության առնչությամբ համապատասխան դասընթացներ կազմակերպելու մասին, ինչը մեզ համար, մեր ընտանիքների համար անընդունելի է»,– նշում է ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի համոզմամբ` սա նշանակում է պղծել երեխաների հոգիները, քանի որ նրանք պատրաստ չեն այդ ամենին, և դրա կարիքն էլ չկա։ Ըստ նրա` երեխաների ճիշտ դաստիարակությունը մեր ընտանիքներում միշտ եղել է կարևորագույն հարց, անվտանգության խնդիր, մինչդեռ հիմա այդ ամենի տեղափոխումը ինչ–որ անհասկանալի մի միջավայր, որը նաև ընդգրկելու է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, նրանց իրավունք է տրվելու դասընթացներ անցկացնել իրենց ունեցած ծրագրերով, ուղղակի վտանգ է պարունակում աճող սերնդի դաստիարակության հարցում։

Атом Мхитарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

«Այն բացատրությունները, որ տալիս են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ուղղակի անընդունելի են, անհեթեթություն են։ Նրանք ենթարկվում են Եվրախորհրդին, որն էլ պահանջներ է ներկայացնում իր կոնվենցիայով։ Բացի դրանից, կոնվենցիան պարունակում է հավելված, որտեղ նշված են այսպես կոչված եվրոպական ստանդարտները։ Մեր կարծիքով` նման դաստիարակության վերաբերյալ առանձին դասընթացներ պետք է լինեն միայն բարձր դասարանցիների համար և այն էլ համաձայնեցված լինեն ծնողների հետ, որովհետև նրանք ենք առաջին հերթին դաստիարակում երեխաներին ու ապահովում նրանց անվտանգությունը»,– ասում է Դեմկուսի նախագահը։

Սարգսյանը նշում է, որ իրենք անիմաստ են համարում հարցը քննարկել կոնվենցիան վավերացրած պատգամավորների հետ, ուստի կոչ են անում ծնողներին, տատիկ–պապիկներն դիմում–բողոքներ ներկայացնել կառավարության փոստարկղ` ներկայացնելով իրենց քաղաքացիական դիրքորոշումը։

Կուսակցությունը համարում է, որ մեր սերունդը պետք է առողջ մեծանա և հեռու լինի արատավոր երևույթներից, հետևաբար հորդորում է քաղաքացիներին պայքարել երեխաների իրական իրավունքների համար։

Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Հիշեցնենք`հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին` ԱԺ-ն մայիսի 11-ին ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու մինչ օրս չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: Նախագիծն ընդունվեց:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

 

Լրահոս
0