00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը

© Sputnik / Asatur YesayantsФестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարտոֆիլի օգուտի ու վնասի մասին տեղեկությունները հակասական են։ Այն մեկ անվանում են ամենաօգտակար մթերքներից մեկը, մեկ էլ համառորեն խորհուրդ են տալիս բացառել սննդակարգից։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Դժվար է գտնել որևէ մեկին, ով տհաճությամբ է կարտոֆիլ ուտում։ Աշխարհում հսկայական քանակությամբ ճաշատեսակներ կան, որոնց հիմքում այս սիրված պալարապտուղն է։

Երկար ժամանակ համարվում էր, որ ավելորդ քաշ չհավաքելու համար պետք է այն բացառել սննդակարգից, իսկ հետո զանազան կարտոֆիլային դիետաներ ի հայտ եկան։ Ամեն դեպքում, կարտոֆիլը հաճախ «երկրորդ հաց» են անվանում, և ոչ անհիմն։ Այն աշխարհի ամենասննդարար մթերքներից է․միջին չափի 1 կարտոֆիլը մոտ 110 կկալ է պարունակում։ Բացի այդ, այն հարուստ է օսլայով, պարունակում է սպիտակուցներ և վիտամին C-ի աղբյուր է հանդիսանում։

Օգտակար հատկությունները

Կարտոֆիլի շնորհիվ կարելի է սննդակարգում բազմազան վիտամիններ և միկրոէլեմենտներ ավելացնել։ Մասնավորապես՝ այն հանքանյութերի աղբյուր է, որոնց թվում են կալիումը, կալցիումը, ցինկը, մագնիումը, պղինձը, սելենը, երկաթը, մանգանը, քլորը, յոդը, մոլիբդենը, քրոմը, կոբալտը, ֆոսֆորը, նատրիումը և այլն։ Բացի վիտամի C-ից, այն պարունակում է նաև В1, В2, В6, В9 (ֆոլաթթու) վիտամիններ։

Имбирь - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը

Փորձագետները համակարծիք են, որ կարտոֆիլն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է անոթներում խոլեստերինային թիթեղիկների առաջացման ռիսկը։ Իսկ դրանում պարունակվող բջջանյութը հեշտությամբ է յուրացվում ստամոքսում, այդ պատճառով էլ գաստրիտի և ստամոքսախոցի դեպքում կարտոֆիլից հրաժարվելու կարիք չկա։ Այն նաև խթանում է մտավոր գործունեությունը, օգնում է հաղթահարել սթրեսը, բարձրացնում է իմունիտետը, պաշտպանում է պիգմենտային բծերից և հանում է կապտուկները։

Ամենաօգտակարը գարնանային կարտոֆիլն է, այն առավելագույն քանակությամբ վիտամիններ է պարունակում։

Համարվում է, որ օգտակար հատկությունները լավագույնս պահպանվում են, երբ կարտոֆիլը կեղևով ենք խաշում կամ ջեռոցում եփում։ Առանց կեղևի եփածը նույնպես օգտակար է, բայց այդպես փոքր-ինչ նվազում է սպիտակուցների քանակը։

Կարտոֆիլը հիանալի համադրվում է բոլոր բանջարեղենների, կանաչեղենի, սնկի, թթու կաղամբի, մարինացված վարունգի և սոխի հետ։ Այն կարելի է մատուցել զանազան թարմ կամ եփած բանջարեղենային աղցանների կազմում` համեմելով բուսական յուղով։ Նման համադրությունը համեղ ու օգտակար կլինի և քաշ չի ավելացնի։

Ինչպես նիհարել կարանտինի ընթացքում․ խորհուրդներ մասնագետներից

Հաճախ քննարկվում է, թե արժե արդյոք կարտոֆիլը համադրել մսի կամ ձկան հետ։ Մասնագետների կարծիքով՝ սպիտակուցային մթերքները մարսելու համար ստամոքսին թթվային միջավայր է անհրաժեշտ, օսլա պարունակողները մարսելու համար՝ հիմնային։ Ուստի նման համադրությունը կարող է մարսողական համակարգում անհարմարություն և տհաճ զգացողություններ առաջացնել։

Կարտոֆիլի վնասակարությունը

Պալարապտուղը բարձր կալորիականություն ունի, ուստի ճարպակալման դեպքում դրա օգտագործումը չի խրախուսվում։ Ինչ վերաբերում է օսլային՝ մի կողմից այն օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է, բայց մյուս կողմից՝ նյութափոխանակության խաթարման պատճառ կարող է դառնալ։ Չափից շատ օգտագործելու դեպքում օսլայից առաջացող գլյուկոզան նույնպես կարող է բերել քաշի կտրուկ ավելացման։

«Կորոնավիրուսային պրոֆիլակտիկա». մի քանի խորհուրդ - Sputnik Արմենիա
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ

Հատկապես պետք է ուշադիր լինել և չօգտագործել կանաչած կամ ծլած կարտոֆիլ․ այն պարունակում սոլանին թույնը, որի օգտագործումը վնասում է մարդու առողջությանը և կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ թունանյութի ազդեցությամբ կարող է խաթարվել ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը, կարող են տուժել նյարդային, շնչառական և սիրտ-անոթային համակարգերը։  Խորհուրդ է տրվում կանաչած մաս ունեցող կարտոֆիլն ամբողջությամբ դեն նետել։

Պետք է իմանալ, որ կարտոֆիլը կանաչում է ոչ ճիշտ աճեցման, պարարտանյութերի ավելցուկի, արևի ուղիղ ճառագայթների տակ պահելու պատճառով։ Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծլած կարտոֆիլում թունանյութերի քանակը մեծ չէ և այն կարելի է օգտագործել սննդի մեջ։ Գիտնականները հաստատում են, որ թեև ծլած կարտոֆիլի համը փոխվում է, բայց ուտելիքի անվտանգ լինելու վրա դա չի ազդում։

Այնուամենայնիվ, կարտոֆիլը պետք է ճիշտ պահպանել, որպեսզի չծլի, իսկ սննդի մեջ օգտագործել միայն որակյալ և անվտանգ մթերք։ Եթե անսովոր դառնահամ եք զգում, դա կարող է պալարապտղի մեջ պարունակվող թույների խտացման նշան լինել, այդպիսի կարտոֆիլն ուտել չի կարելի։

Ինչպես նիհարել ջրի օգնությամբ

Թերությունների թվում կարելի է դասել նաև բարձր գլիկեմիկ ինդեքսը, որը կարող է վատ անդրադառնալ արյան մեջ շաքարի պարունակության վրա։ Արդյունքում հնարավոր է հաճախակի զգալ քաղցի զգացում, նյութափոխանակության խանգարումներ և ավելորդ քաշի ձևավորում։ Բայց այս ամենը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ամեն օր եք կարտոֆիլ օգտագործում։ Ամեն դեպքում կարևոր է հիշել, որ անգամ ամենաօգտակար սննդամթերքը չարաշահել չի կարելի։

Լրահոս
0