ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանում մայիսի 15-ին կայծակնային շախմատի մրցաշար կանցկացվի, որին կմասնակցեն 8 երիտասարդ շախմատիստներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
«Մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Կմասնակցեն 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետն Արմեն Բարսեղյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մրցաշարը կմեկնարկի ժամը 12։00-ին։
Հպարտ էր, որ հայի արյուն ունի․ ինչպես Մանոյանը ԱՄՆ-ում գրավեց մարզական լրագրության աշխարհը