00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բիշքեկյան արձանագրությունն» ու չկարգավորվող հակամարտությունը. ինչ պետք է անեն կողմերը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերգեյ Մարկեդոնովը «Բիշքեկյան արձանագրության» ստորագրման 26–մյակի առիթով կրկին վերլուծել է դրա բովանդակությունն ու շեշտել, որ այն հաշտեցում չէր սահմանում, այն միայն կարևոր քայլ դարձավ այդ ճանապարհին։

Մոսկվայի ՄՀՊԻ-ի (Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

26 տարի է անցել ԼՂՀ–ում անժամկետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից։ Մինչ օրս այն փաստորեն շարունակում է մնալ միակ փաստաթուղթը, որը սահմանում է նախկին ԽՍՀՄ տարածքում այդ «սառեցված», սակայն մինչև վերջ չմարված թեժ կետում հրադադարի պայմանները։ Եվ Ղարաբաղում կայուն խաղաղության մասին խոսել դեռ չենք կարող։ Ինչպե՞ս գնահատել համաձայնագրի նշանակությունն այսօր։ Արդյո՞ք այն կարելի է արդյունավետ համարել, եթե հակամարտող կողմերը և հակամարտության կարգավորման միջնորդներն այս ամբողջ ընթացքում  այդպես էլ չկարողացան փոխզիջումային լուծման հասնել։

Ինչպե՞ս խուսափել խառնաշփոթից

Նախևառաջ անհրաժեշտ է հստակություն մտցնել, թե որ փաստաթղթի մասին ենք մենք խոսում` քննարկելով ղարաբաղյան հաշտության պայմանները։ Սյուժեն այդ` այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի սահմանումը տարիներ շարունակ շրջանառվում է որպես «Բիշքեկյան արձանագրություն»։ Որպես բուհի երկարամյա դասախոս` չեմ կարող չասել, որ յուրաքանչյուր մայիս ամսին (կուրսային և դիպլոմային աշխատանքները հանձնելու շրջանում) ուսանողներիս նկատողություն եմ անում` թվում է թե ակնհայտ փաստացի սխալը հեռացնելու պահանջով, այն է` մայիսի 12-ի համաձայնագիրը «Բիշքեկյան արձանագրություն» չկոչել։ Բայց մի բան է, երբ սխալվում են երիտասարդ ու անփորձ «հետազոտողները», և բոլորովին այլ բան, երբ դա անում են հեղինակավոր քաղաքագետները։ Ակադեմիական հրատարակություններում ու փորձագիտական զեկույցներում ամեն տարի կրկնում են նույն սխալը։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ապրիլյան պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը. Փաշինյան

Բանն այն է, որ խոսքը երկու բոլորովին տարբեր փաստաթղթերի մասին է։ «Բիշքեկյան արձանագրությունը» հրադադարի կոչով հայտարարություն է, որը ոչ թե դիվանագիտական նախագիծ է եղել, այլ խորհրդարանականների նախաձեռնություն (ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի և Ղրղզստանի բարձրագույն օրենսդրական մարմնի)։

Այն ստորագրվել էր 1994 թվականի մայիսի 5-ին, իսկ երեք օր անց տեքստում որոշակի փոփոխություններ են արվել։ Արձանագրությունը իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չի եղել։ Իր ոճով այն ցանկությունների մասին հռչակագիր է, ոչ ավելին։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդարանականները ո՛չ ռեսուրներ ունեին, ո՛չ էլ հնարավորություն հակամարտող կողմերի ռազմական ուժերը վերահսկելու, նրանց հրամաններ տալու, և դրանց անշեղ  կատարմանը հետևելու համար։

Իհարկե, ցանկացած հռչակագրի նշանակությունը թերագնահատել պետք չէ, քանի որ եթե չկան հրապարակայնորեն հռչակված դրական մղումներ, չեն լինի նաև զինված դիմակայությունը դադարեցնելուն ուղղված իրական քայլեր։ Սակայն «Բիշքեկյան արձանագրությունը» հաշտեցում չէր սահմանում, այն միայն կարևոր քայլ դարձավ այդ ճանապարհին։

Մեզ համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ. նախարար

Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը բոլորովին այլ ոճի փաստաթուղթ է։ Այն զինված դիմակայության ամբողջական դադարեցման կոնկրետ ժամկետներ էր սահմանում, ինչպես նաև այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են հակամարտող կողմերի ներկայացուցիչների հրամանների տեքստերի փոխանակում և մարտական գործողությունների դադարեցում, զորքերի բաժանման սահմանագծերի համաձայնեցում։ Համաձայնագրի սկզբում այն ներկայացվում էր որպես արձագանք հրադադարի կոչին, որը շարադրված է «Բիշքեկյան արձանագրությունում»։ Այսինքն` այն զինված դիմակայությունը դադարեցնելուն ուղղված քաղաքական հռչակագրի ցանկությունները վերածում էր իրական, գործնական քայլերի։

Համաձայնագրի տեքստը երեք փուլով է ստորագրվել (1994 թվականի մայիսի 9–ին` Բաքվում, մայիսի 10–ին` Երևանում և մայիսի 11–ին` Ստեփանակերտում), որից հետո ուժի մեջ է մտել։ Այսպիսով` տվյալ փաստաթուղթը «Բիշքեկյան արձանագրության» հետ խառնելը լուրջ հետազոտողի համար անթույլատրելի է։

Военнослужащие ЮВО в Армении принимают участие в тактических учениях под наблюдением беспилотников - Sputnik Արմենիա
Հայկական հետախուզությունը ապրիլյան պատերազմից առաջ և հետո. ի՞նչ է փոխվել

Ինչո՞ւ ենք մենք ամենուր տեսնում այս խառնշփոթը, որը կրկնվում է «նախանձելի» պարբերականությամբ։ Կհամարձակվեմ ենթադրել, որ 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրի նախապատրաստման վրա ուշադրության սևեռումը ցույց կտար այնպիսի բան, որն այնքան էլ շահավետ չէ ռուսական «աշխարհաքաղաքական ռևիզիոնիզմը» մերկացնողներին, այն է` հաշտություն սահմանելիս հակամարտող կողմերի միջև Մոսկվայի միջնորդական վճռորոշ դերը։

Ամերիկայի և Եվրոպայի դիվանագետներն ու փորձագետներն ավելի հակված են խոսել բազմակողմանի խաղաղապահ ձևաչափերի արդյունավետության մասին։ Ռուսաստանի «մենաշնորհը» նրանց կողմից դիտարկվում է որպես վտանգավոր մարտահրավեր։

Նման իրավիճակի առաջացման համար, ի դեպ, պատասխանատվություն է կրում նաև ռուսական կողմը, որը ղարաբաղյան խաղաղության ձևավորման գործում նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցրել։ Փաստորեն` նախկինում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ինչպես նաև ՌԴ–ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովից բացի, ոչ ոք այս թեմայի վերաբերյալ մանրակրկիտ պարզաբանումներ չի արել։ Խոսքը, հատուկ ընդգծեմ, հետևողական ռազմավարության մասին է, այլ ոչ թե հերթական տարելիցի հետ կապված հայտարարությունների և մեկնաբանությունների։

«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին

Միևնույն ժամանակ, Մոսկվան իր հաշվին կարող էր գրանցել և՛ ԼՂՀ հակամարտության հրադադարի ամրապնդման համաձայնագիրը (1995), և՛ 2008 թվականի Մայենդորֆյան հռչակագիրը (առաջին փաստաթուղթը զինադադարից հետո, որը համատեղ ստորագրել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները), և՛ 2016 թվականի ապրիլի միջնորդական առաքելությունը, որի շնորհիվ ավարտվեց 1994 թվականի մայիսից ի վեր շփման գծում ռազմական ամենաուժեղ էսկալացիան` «քառօրյա պատերազմը»։

Սակայն որքան էլ ակնհայտ լինի Ռուսաստանի ներդրումը խաղաղարար գործընթացում, այդ մասին ոչ ոք առանձնակի խոսել չի ցանկանում։ Լավագույն դեպքում նշում են «բազմակողմանի ջանքերը»։ Եվ սա այն դեպքում, երբ այսօր էլ ԼՂՀ–ն շարունակում է մնալ Եվրասիայի այն կետը, որտեղ ռուսաստանցի դիվանագետները սերտ համագործակցում են Ամերիկայի և Ֆրանսիայի գործընկերների հետ, իսկ նրանց ջանքերը դրական են գնահատվում և՛ ԱՄՆ–ում, և՛ Ֆրանսիայում (այդ երկու երկրները ՌԴ–ի հետ մեկտեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ են)։

1994 թվականի համաձայնագիր. պահպանվող արդիականություն

Սակայն ինչո՞ւ ենք մենք կրկին ու կրկին դիմում 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրին։ Արդյո՞ք մենք շատ չենք գերագնահատում դրա նշանակությունը, եթե այսօր էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ԼՂՀ նախկին ինքնավար մարզին հարող շրջանների ազատման, ապառազմականացման և փախստականների վերադարձի մասին բովանդակային բանակցություններ չեն ընթանում։ Խաղաղ կարգավորումը փաստացի փոխարինվել է կոնֆլիկտային մենեջմենթով, միջադեպերի քանակի նվազեցման, ռազմագերիների փոխանակման մեխանիզմների իրագործման և, վերջապես, հրադադարի պահպանման ռեժիմի արդյունավետ մոնիթորինգ մտցնելու փորձերով։

Армянский военнослужащий на боевой позициии - Sputnik Արմենիա
Շփման գծում այսօրվա իրավիճակն ամենավտանգավորն է 2016–ի ապրիլյան պատերազմից հետո

Կարծում եմ` ճիշտ է երևանցի լրագրող Դավիթ Պետրոսյանը, երբ խոսում է այն մասին, որ հակամարտության ռազմական փուլը կարող էր ավելի վաղ ավարտվել, քանի որ մարտական գործողությունների դադարեցման կարճաժամկետ համաձայնագրեր եղել են բազմիցս, նաև 1994 թվականի մայիսից առաջ։ Սակայն դրանք ամեն անգամ ձախողվում էին։ 1994 թվականի մայիսին  անժամկետ, խիստ դեդլայններով չսահմանափակված հրադադարի բանաձև էր առաջարկվել։ Եվ այդ պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելը դադարեցրեց պատերազմը, որի շարունակությունը հղի էր հակամարտության մեջ այլ ուժերի  ներգրավմամբ։ Հիշեցնեմ, որ մարտական գործողությունների ժամանակ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ 

Իրավիճակով մտահոգված էր նաև հարևան Իրանը։ Իսկ ղարաբաղյան ճակատներում իրենց ուժերը փորձեցին և՛ աֆղանցի մոջահեդները, և՛ հյուսիսկովկասցի համար մեկ ահաբեկիչ Շամիլ Բասաևը։ Այդպիսով` ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումն ինքնին չափազանց կարևոր էր, ինչպես էլ որ հետագայում զարգանար խաղաղ կարգավորման գործընթացը։ Այսօր այս պարզ գաղափարը մոռանալ պետք չէ։

Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից

Հրադադարից 26 տարի անց բանակցությունների սեղանի շուրջ հնչեցվել են հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր գաղափարները։ Դա և՛ «փաթեթային ծրագիրն» է (բոլոր վիճահարույց հարցերի սինխրոն լուծում), և «փուլային մոտեցումը» (փուլային ալգորիթմ ենթադրող), և՛ «ընդհանուր պետության» նախագիծը։ Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հակամարտության կողմերը պատրաստ չեն զիջումների  գնալ առկա բոլոր հարցերի վերաբերյալ (ԼՂՀ հետագա կարգավիճակ, ԼՂՀ նախկին ինքնավար մարզի շուրջ եղած տարածքների ազատում, փախստականների վերադարձ)։ Մոտ ապագայում հակամարտության կարգավորման բեկումնային նոր գաղափարների ակնկալիք նույնպես չկա։

2019 թվականի նոյեմբերին լրացավ խաղաղ կարգավորման հիմնական դրույթները ներառող «Մադրիդյան սկզբունքների» մշակման 12 տարին։ Անցած տարվա հուլիսին նշվեց  «հիմնական սկզբունքների» թարմացված տարբերակի հրապարակման 10-ամյա հոբելյանը։ Դրա համաձայն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները խորհուրդ են տվել հակամարտող կողմերին «համաձայնության գալ»։ Սակայն ամբողջ ընթացքում կողմերը նույնիսկ նվազագույն քայլեր չեն արել Բաքվին և Երևանին դիվանագետ միջնորդների կողմից առաջարկված չափանիշների կիրառման ուղղությամբ։ Այդպիսով` թարմացված «Մադրիդյան սկզբունքները» մնում են ոչինչ չասող, այլ ոչ թե խաղաղության հասնելու համար գործող ալգորիթմ։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմ. ինչու է Բաքուն մինչև հիմա խոսում «պատասխան միջոցների» մասին

Այն, ինչ դրված է «բանակցությունների սեղանին» վաղուց գաղտնիք չէ։ Հակամարտությունը ներառում է ինչպես ազգային ինքնորոշման (այն, ինչի համար հանդես էին գալիս ԼՂՀ ինքնավար մարզի հայերը դեռևս 1980-ականների վերջին), այնպես էլ տարածքային ամբողջականության (Ադրբեջանական ԽՍՀ կազմում եղած  նախկին ինքնավար մարզի շուրջ գտնվող շրջանները չէին կարող և չէին ցանկանում սատարել «միացման» գաղափարին) տարրեր։ Սակայն միջազգային իրավունքի շրջանակում վերոնշյալ բախումներն ամենևին էլ Ղարաբաղյան հակամարտության հետ չեն ծնվել։ Եվ հազիվ թե մոտ ապագայում դրանք լուծվեն։

Կարծում եմ` ժամանակն է, որ անկեղծ խոստովանենք ինքներս մեզ. հետխորհրդային հակամարտությունները ԽՍՀՄ փլուզումից երկար կապրեն։ Դրանք չէին կարող անմիջապես լուծվել միասնական միութենական պետության անհետացումից հետո, ինչպես և չեն կարող արագացված ռեժիմով կարգավորվել Հարավսլավիայի, ինչպես նաև խոշոր եվրոպական կայսրությունների անկման ընթացքում առաջացած դիմակայությունները։ Նման հակամարտությունները ազգայնական դիսկուրսի արդյունք են, որը փոխարինելու է գալիս բազմէթնիկ միավորումների լոյալությանը։ Այդ իսկ պատճառով հակամարտության հանգույցը քանդելու` միջնորդների ցանկությունը դեռևս բավարար չէ։  Անհրաժեշտ են բուն ազգային վերնախավի ջանքերը, որոնք սեփական ինքնուրույն պետության ձևավորման փուլում չափազան սուր և ցավագին են ընդունում նույնիսկ փոխզիջման գաղափարը, էլ չենք խոսում  բարդ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված գործնական քայլերի մասին։

Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը

Այս համատեքստում 26 տարի առաջ ուժի մեջ մտած համաձայնագրի նշանակությունը, չի կարելի  թերագնահատել։ Դրաա պաթոսը նրանում է, որ Ղարաբաղի հարցում հնարավոր է ցանկացած քաղաքական լուծում` և՛ այն, որում կգերակայի ազգային ինքնորոշման սկզբունքը, և՛ այն, որի դեպքում նախապատվությունը կարող է տրվել տարածքային ամբողջականության ավելի պահպանողական սկզբունքին։ Չի բացառվում  այս երկու սկզբունքների փոխզիջումային համադրությունը։  Սակայն ամենակարևորը ռազմական ճանապարհով այս կամ այն լուծումը պարտադրելուց հրաժարվելն է։ Պետք է հիմնվել բացառապես բանակցությունների վրա, նույնիսկ եթե դրանք տևում են տասնամյակներ։

Ղարաբաղում բանակցային գործընթացը, սակայն, ուղեկցվում է հրադադարի խախտումներով։ Դրանք կանոնավոր բնույթ են կրում։ Եվ նույնիսկ կորոնավիրուսի համավարակի տարածումը չկանգնեցրեց զինված բռնության պոռթկումները շփման գծում, ինչպես նաև հայ–ադրբեջանական սահմանին` բուն ղարաբաղյան տարածքից դուրս։ Իսկ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անկայուն կարող է լինել հրադադարի ռեժիմը և որքան մոտ պատերազմի և չկարգավորված հակամարտության սահմանը։ Այդ իսկ պատճառով 26 տարի առաջ կնքած համաձայնագրիըը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` մնում է ինքնատիպ կողմնորոշում, քայլ, որը մատնանշում է այն ճանապարհը, որը դեռ պետք է անցնեն բոլորը։

Առաջընթաց կա «փոքր քայլերի» հարցում. ՌԴ ԱԳՆ–ն` ղարաբաղյան կարգավորման մասին

Լրահոս
0