ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ամբողջ աշխարհում արդեն 4 342 540 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Վարակի տարածման տեմպով առաջատարը ԱՄՆ–ն է, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 1 408 636 մարդու մոտ։ Վարակվածներից 83 425–ը մահացել են։
Երկրորդ տեղում Իսպանիան է։ Այս եվրոպական երկրում վարակվածների թիվը 269 520 է։ Մահացել է 26 920 մարդ։
Երրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանը, որտեղ 232 243 մարդ է վարակվել կորոնավիրուսով, հիվանդության առաջացրած բարդություններից մահացել է 2 116 մարդ։
Առաջին տասնյակում եմ նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը։
Իսկ Չինաստանը, որտեղից, ինչպես հայտնի է, սկսվել է կորոնավիրուսի բռնկումը, շարունակում է մնալ 11-րդ տեղում։ Այստեղ վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 82 926, մահերի թիվը`4 633:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր եղանակ են հայտնաբերել