00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անշարժացած» հայ աղջիկը հաղթանակ է բերել լեհ Տոմեկին. մի լուսանկարի պատմություն

© Photo : provided by Tomasz KaczorФотография Томека Качора "Пробуждение", лауреат премии "World Press Photo"
Фотография Томека Качора Пробуждение, лауреат премии World Press Photo - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուսանկարի հերոսուհին մի քանի ամիս գտնվել է կատատոնիայի վիճակում։ Լեհ Տոմեկ Կաչորը լուսանկարի մասին պատմել է Sputnik Արմենիային և ասել, թե ինչու է այն «Զարթոնք» անվանել։ Նա գիտի նաև, թե ինչու են երեխաները կորցնում աշխարհի հանդեպ հավատը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայ աղջկա լուսանկարն առաջին տեղն է զբաղեցրել հեղինակավոր World Press Photo 2020 միջազգային մրցանակաբաշխության «Դիմանկար/մեկ մարդու նկար» անվանակարգում։

Լուսանկարի հերոսուհին 15-ամյա Եվան է, որը մոտ մեկ տարի առաջ դուրս է եկել, այսպես կոչված, «տեղահանման սինդրոմից» (ապատիա, խոնարհություն) առաջացած կատատոնիկ անշարժությունից։ Լուսանկարում նա նստած է հաշմանդամի սայլակին՝ հարազատներով շրջապատված, Լեհաստանի Պոդկովա Լեսնա քաղաքի փախստականների ընդունման կենտրոնում։

Լեհական Duży Format, Gazeta Wyborcza պարբերականի համար 2019թ․-ի հունիսին արված լուսանկարի հեղինակը Տոմեկ Կաչորն է, որն իր աշխատանքը «Զարթոնք» է անվանել.․․

Տոմեկը հիմնականում զբաղվում է բնապատկերային լուսանկարչությամբ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այդ ժանրը ինչ-որ պահի սկսեց կարևոր սոցիալական նշանակություն ստանալ կլիմայական աղետի պատճառով։ Իսկ ինքը չի կարող հանգիստ հետևել, թե ինչպես են մարդիկ կործանում բնությունը, այդ պատճառով էլ վերջին տարիներին ժամանակի հիմնական մասը նվիրում է այդ գործին։

© Photo : provided by Tomasz KaczorՏոմեկ Կաչոր
«Անշարժացած» հայ աղջիկը հաղթանակ է բերել լեհ Տոմեկին. մի լուսանկարի պատմություն - Sputnik Արմենիա
Տոմեկ Կաչոր

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ նա մրցույթին դիմանկար ներկայացրեց և ինչպե՞ս իմացավ Եվայի ու նրա խորհրդավոր հիվանդության մասին։

«Տեղահանման սինդրոմի» մասին առաջին անգամ լսել եմ կնոջիցս՝ Դորոտա Բորոդայից։ Նա լրագրող է»,-պատմեց Տոմեկը և ավելացրեց, որ կինն այդ մասին իմացել էր շվեդ ֆոտոլրագրող Մագնուս Վեննմանի աշխատանքի շնորհիվ։ Լուսանկարն, ի դեպ, հաղթել էր «Դիմանկար/մեկ մարդու նկար» անվանակարգում՝ World Press Photo 2018-ին։ Հեղինակը լուսանկարել էր երկու «քնած» գնչու աղջնակների՝ Կոսովոյից փախստականների։ Լուսանկարը կոչվում էր «Resignation syndrome» (տեղահանության սինդրոմ) և արված էր Շվեդիայում։

Современный фотоаппарат Nikon - Sputnik Արմենիա
Կինը միշտ կին է մնում. հայ տատիկի լուսանկարի պատմությունը

Կատատոնիայի դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում է հենց Շվեդիայում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը։

Կատատոնիան տարածված է փախստականների երեխաների մոտ, որոնք բռնության ականատես են դարձել (հաճախ հենց իրենց ծնողների հանդեպ)։ «Խոնարհության» սինդրոմը հիվանդներին պասիվ է դարձնում, նրանք չեն կարողանում ուտել, խոսել, խմել։

Այդ վիճակը կարող է ձգվել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Հիվանդությունը նահանջում է միայն այն ժամանակ, երբ կենսական պայմանները կայունանում են։

«Այս սինդրոմը շատ հայտնի է Շվեդիայում։ Այնտեղ հիվանդացության դեպքեր են գրանցվել 2000-ականներից։ Փախստականներից շատերի երեխաներն են դրա միջով անցել․․․ կատատոնիան, կարելի է ասել, վերապրած ծանր սթրեսի հետևանքով իրականությունից փախչելու փորձ է»,-ասում է Տոմեկը։

Օրվա կադր․ մարդը, որին բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չի նկատում

Մեր զրուցակցի խոսքով` ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ երեխաների ընտանիքիները պատերազմող երկրներից լինեն. հարկադիր փախստական կարող են դառնալ բազմաթիվ պատճառներով։ Հաճախ իրենց երկրներում նրանք դրամատիկ և անգամ դաժան իրադարձություններ են տեսնում։ Սակայն կարող են նույն կերպ արձագանքել նաև հարկադիր վերաբնակեցմանն ու արտաքսմանը։

«Սովորաբար այդ սինդրոմը ի հայտ է գալիս 9-18 տարեկան երեխաների հետ, այսինքն՝ այն տարիքում, երբ նրանք արդեն հիանալի հասկանում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Բանն այն է, որ երեխաները շատ արագ են հարմարվում նոր երկրին․ սովորում են լեզուն, սկսում են իրենց անվտանգ զգալ, և երբ նրանք իմանում են, որ այդ ամենը շուտով ավարտվելու է և ստիպված են լինելու դարձյալ ինչ-որ տեղ տեղափոխվել, մեծ սթրես են ապրում»,-ասում է ֆոտոլրագրողը։

Շվեդ բժիշկների կարծիքով՝ այս դեպքում լավագույն թերապիան երեխային հաստատուն, առօրյա և անվտանգ կյանք ապահովելն է, որպեսզի նա կրկին ապահովության զգացում ձեռք բերի։

Եվան անշարժության (ստուպոր) մեջ է ընկել, երբ նրա ընտանիքը փորձել է ապաստան ստանալ Շվեդիայում, բայց նրանց սպառնացել է Լեհաստան արտաքսվելը։ Իսկ Լեհաստանից նրանց կարող էին ուղարկել այնտեղ, որտեղից Եվրոպա էին գաղթել։ Նշենք, որ ավելի մանրամասն տեղեկությունները, թե որտեղ է այդ ընտանիքը բնակվել նախքան Եվրոպա տեղափոխվելը և ինչու է տեղափոխվել, այս պահին հրապարակման ենթակա չեն։

Անսպասելի ճանաչում

Մագնուս Վեննմանի «Քնած երեխաներին» տեսնելուց հետո Դորոտան որոշել է այդ թեմայով հոդված պատրաստել լեհական մամուլի համար։ Հենց այդ հոդվածի վրա աշխատելու ընթացքում էլ իմացել է Եվայի մասին և տեղեկացել, որ աղջիկն ապրում է Լեհաստանում՝ Վարշավայից ոչ հեռու։ Նա կապ է հաստատել ծնողների հետ, որոնք համաձայնել են հանդիպել և դեմառդեմ զրուցել։

Беженцы из Баку - Sputnik Արմենիա
Մի լուսանկարի պատմություն. փախստական կինը զուր փնտրում էր որդուն. կգտնի արդյո՞ք որդին նրան

«Եվայի և նրա ընտանիքի հետ մենք հանդիպեցինք անցած տարվա հունիսին։ Աղջիկը դրանից մի քանի շաբաթ առաջ էր սկսել «արթնանալ», այնպես որ հանդիպման պահին արդեն գիտակից էր։ Ինձ համար շատ կարևոր էր իմանալ, որ նա դեմ չէ հրապարակմանը»,-պատմում է Տոմեկը։

Նկատում եմ, որ աղջնակն իր տարիքից մեծ է երևում, լուսանկարիչը համաձայնում է և ասում․ «Նա այնպիսի բաների միջով է անցել, որոնք նրա տարիքում քիչ երեխաներ են վերապրում։ Եվան ութ ամիս գտնվել է ապատիայի վիճակում»։

Տոմեկը պատմում է, որ հանդիպման ընթացքում մի քանի լուսանկար է արել, բայց զգացել է, որ սա ունիվերսալ պատմություն ներկայացնելու և անգամ թեմայի հետ կապ չունեցող հանդիսատեսի սրտին դիպչելու լավագույն ձևն է։

Եթե ցավում է, ուղարկեք «էխո»–ի. ինչու Հայաստանում չեն հավատում լակտոզային անտանելիությանը

Սակայն լուսանկարիչը չի էլ ենթադրել, որ լուսանկարն այդպիսի ճանաչում կստանա և կկարողանա «դուրս գալ» Լեհաստանի սահմաններից։ Հետաքրքիր է, որ լուսանկարիչն իր աշխատանքային 12 տարիների ընթացքում երբեք որևէ մրցույթի չի մասնակցել։ Եվ այս անգամ էլ չէր պատրաստվում մասնակցել․․․

«Բայց հրապարակումից հետո բազմաթիվ ծանոթներ ու գործընկերներ խորհուրդ տվեցին նկարն ուղարկել World Press Photo-ին։ Ի վերջո, ես արեցի դա․ հայտերի ընդունման ժամկետի ավարտից մի քանի ժամ առաջ ուղարկեցի աշխատանքը։ Եվ սա դարձավ իմ առաջին մասնակցությունը լուսանկարների մրցույթին»,-պատմում է մեր զրուցակիցը։

Հաղթանակն անսպասելի էր։ Տոմեկի խոսքով՝ վերջին տարիների մրցանակակիր լուսանկարներն ուսումնասիրելով` դժվար է կանխագուշակել, թե ինչը կդիպչի World Press Photo-ի հանձնաժողովի անդամների սրտին։

Экуменическая церемония и совместная молитва за мир Папы Римского и Католикоса Гарегина II на площади Республики - Sputnik Արմենիա
Մի լուսանկարի պատմություն. Փոքրիկների երազանքն ավելի շուտ է տիեզերք հասնում

Հարցնում եմ` իսկ Եվան տեղյա՞կ է այս մասին, լուսանկարիչը պատասխանում է․ «Ես և կինս Եվային ու նրա ընտանիքին հայտնել ենք լուսանկարի հետ կապված բոլոր նորությունները՝ սկսած լեհական ամսագրում հրապարակումից մինչև նոմինացիա և առաջին հորիզոնական, ի դեպ, նրանց համար էլ էր շատ անսպասելի»։

Այս ամենը հեշտ չէր աղջկա ընտանիքի համար, քանի որ հիշեցնում է այն մութ ու դժվարին ժամանակները, երբ Եվան հիվանդ էր։

«Իսկ ինձ համար նրանց հանգստությունն ու պաշտպանվածությունը ամեն ինչից վեր է։ Կարծում եմ՝ լուսանկարիչը պատասխանատվություն է կրում այն մարդկանց կամ պատմությունների համար, որոնք պատմում է նրա տեսախցիկը»,-ասում է նա։

Տոմեկը կապ է պահում Եվայի ու նրա ընտանիքի հետ։ Նա կրկին նշում է, որ աղջնակը գրեթե լիովին առողջացել է, դպրոց է գնում և իրեն պաշտպանված է զգում Լեհաստանում ։

Իսկ լուսանկարիչը «Զարթոնք» լուսանկարով փորձում է հանրությանը հասցնել իրեն անհանգստացնող մի քանի հարց։ Առաջին հերթին դա վերաբերում է այն փաստին, որ հարկադիր վերաբնակեցվածների կեսից ավելին երեխաներ են։ Տոմեկն ուզում էր ցույց տալ, թե ինչ է պատահում, երբ այդ երեխաները կորցնում են ապահովության զգացումը։ Եվ այնուամենայնիվ, լուսանկարը վկայում է, որ աշխարհի հանդեպ կորցրած հավատը համատեղ ուժերով կարելի է վերականգնել․․․

Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ

Լրահոս
0