ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 146-ով և դարձել 3538։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 մարդ, կատարվել է 33 313 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1430–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 47 դեպք և մահվան 19 անուղղակի դեպք:
Մայիսի 11-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3392 էր:
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։
Կարանտինն արդյունավետ չէր, անցնում ենք «շվեդական մոդելի». ի՞նչ է կատարվում Հայաստանում