ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայտնի ռուս հաղորդավարուհի Օլգա Բուզովայի սիրելին՝ ռուսաստանաբնակ պարող և բլոգեր Դավա (Դավիթ) Մանուկյանը, սիրեցյալի անունով դաջվածք է արել։ Նա դաջվածքն անելու գործընթացը տեղադրել է Instagram-ում։
«Գժվե՞լ ես, ինչ է». Բորոդինան Բուզովային խորհուրդ է տվել զգուշանալ հայ տղաներից
«Ձեզ հետաքրքի՞ր է չէ, թե ինչ կստացվի։ Իրականում ահավոր ցավում է։ Բայց տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»,-հոլովակում գործընթացը մեկնաբանել է բլոգերը։
Բանն այն է, որ ավելի վաղ Դավան Instagram-ում գրել էր, որ եթե իր և Օլյայի համատեղ լուսանկարը երկու միլիոն հավանում ունենա, ինքը դաջվածք կանի Օլյայի անունով։ Աստղային զույգի երկրպագուները երկար չսպասեցրին, և հաշված ժամերի ընթացքում լուսանկարը հավաքեց նշված նվազագույն հավանումները։ Իսկ Դավիթը պահեց խոստումը։
Կարանտինի պայմաններում դաջվածքի մասնագետն այցելել է Մանուկյանի տուն և նախապես պատրաստված էսքիզով բլոգերի թևին դաջվածք է արել։ Էսքիզն իրենից ներկայացնում է ժապավեններով սիրտ, որի կենտրոնում Օլյայի անունն է։
«Հիմա սիրելիիս սիրտը միշտ ինձ հետ է»,-ասում է բլոգերը։
Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան հանդիպում են ավելի քան մեկ տարի։ Բոլորը խոսում են, որ շուտով բանը կհասնի հարսանիքի։ Դավան արդեն հասցրել է Օլյային ծանոթացնել իր ընտանիքի հետ։ Անցած տարի Դավիթը Նովոսիբիրսկից Մոսկվա էր տեղափոխվել՝ ընկերուհուց բաժանվելուց հետո։
Ճակատագրի բերումով Մոսկվայում Դավիթին նկատել է Օլգա Բուզովան, հրավիրել նկարահանվել իր տեսահոլովակում, այդպես էլ սկսվել բլոգերի և երգչուհու սիրավեպը։