ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված երկու հարց չի քննարկվի։
«Քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բացակայում է նիստերից, նրանց հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը կհետաձգվի երկու ամսով»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։
Սասուն Միքայելյանն այսօր իր ելույթում ևս ներողություն պահանջեց Մարուքյանից ու նրա եղբորից: Միքայելյանը նաև Մարուքյանին առաջարկեց՝ եթե մանդատը վայր դնելու հարց է բարձրացվում, ապա ինքը պատրաստ է մանդատից հրաժարվել՝ պայմանով, որ Մարուքյանը ևս վայր դնի իր մանդատը:
Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»
Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրացնելով գործընկերոջ առաջարկը, նշեց, որ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնը անեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: