ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. 19 տարեկան հասկանում մահացել է իտալական «Ատլանտա» ակումբի ֆուտբոլիստ Անդրեա Ռինալդին։ Տեղեկությունը հրապարակել է ակումբի պաշտոնական կայքը։
Andrea Rinaldi, Atalanta's 19-year-old midfielder, has tragically passed away.
— Goal (@goal) May 11, 2020
Rinaldi was struck by an aneurysm three days ago while training at home.
Our thoughts are with his family and friends at this sad time. 🙏 pic.twitter.com/839llby4UF
Մի քանի օր առաջ ֆուտբոլիստին գլխուղեղի անոթների անևրիզմայով տեղափոխել էին հիվանդանոց ու տարել վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը։
Գիտնականները պարզել են` ինչպես կիսով չափ նվազեցնել կորոնավիրուսից մահանալու դեպքերի թիվը
Ռինալդին «Ատլանտայի» սան է, սակայն ոչ մի անգամ թիմի հիմնական կազմում ելույթ չի ունեցել։ Կիսապաշտպանը խաղացել է «սև ու կապույտների» պատանեկան թիմերում, վարձակալության հիմունքներով ելույթ է ունեցել իտալական այլ ակումբներում։ Անդրեա Ռինալդիի վերջին ակումբը Իտալիայի Դ Սերիայի «Լենյանոն» է եղել։
«Ուզում եմ մնալ»․ Մխիթարյանը «Արսենալին» հայտնել է իր որոշման մասին