ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում տեսախցիկը որսացել է մեծ արջի, որը որոշել է պառկել հանգստանալու անմիջապես առևտրի կենտրոնի դռների դիմաց, գրում է UPI–ը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով խանութ փակ է. գիշատչին տեսանկարահանել է անվտանգության աշխատակից Ռայան Կարլսոնը։
Նա նշել է, որ առավոտյան ժամը 3-ի սահմաններում իր մեքենայով ստուգում էր տարածքը, երբ նկատեց արջին, որը համավարակի պայմաններում աշխատող սակավաթիվ խորտկարաններից մեկի պատուհաններից ներս էր նայում։