ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվել է Facebook սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնողին։
«Մայիսի 7-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Վանաձորի համալսարանի ամբիոնի վարիչը ձերբակալվել է. 8 ուսանողի մեղադրանք է առաջադրվել
Ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով։
Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Նշենք, որ տեսանյութում տղամարդն անդրադառնում է ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած սպանության դեպքերին` քննադատում ոստիկանների աշխատանքը։ Անդրադառնում «Ադեկվատի» Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջադեպին, երբ ծեծկռտուք էր եղել։ Իր խոսքի ընթացքում տղան հայհոյանքներ է հնչեցնում Ալեն Սիմոնյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։