00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա իմ քաղաքական թիմի ամենամեծ պարտությունն է հեղափոխությունից հետո». Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ՝ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական բանսարկուների կողմից:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից դատապարտեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով անընդունելի է:

«Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սաստկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Выступление руководителя фракции Мой Шаг Лилит Макунц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ

Նրա եզրակացությամբ` այս ամենը նպատակ է հետապնդում խեղճացնել, քայքայել քաղաքական մեծամասնությունն ու ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը:

Փաշինյանը հայտարարեց, որ երեկ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն իրեն հրավիրել է սուրճ խմելու, և ինքն ընդունել է հրավերը:

«Ես՝ ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում ու ես ուղիղ ասել եմ, որ՝ այո, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունն այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնություններ, և, ի վերջո՝ ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժան մասն են» ,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, և հիշեցնելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե ամբիոնի մոտ այլ դահլիճի սրահում, ուզում է հարց  հնչեցնել. «Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ»:

«Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել․ ԱԺ փոխխոսնակ

«Երբ ամբիոնից իջնում էր ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելու՞: Կամ եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այդ դահլիճից: Տեղի ունեցածը այլ կերպ, քան քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել, մանավանդ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո: Բայց ես ուզում եմ դատապարտել նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքնեերի: Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների»,- ասաց Փաշինյանը՝ տեղի ունեցածը կոչելով իր ու իր քաղաքական թիմի ամենամեծ պարտությունը հեղափոխությունից հետո:

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Այն, ինչ տեղի ունեցավ, հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է. Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև հիշեցրեց, որ սադրանքը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է:

Նա նաև հայտարարեց, որ  այս կերպ իրենց ցանկանում են հավասարեցնել «պադեզդներում մարդ ծեծողների, քիլերների», փորձում են շեղել իրենց արժեքներից ու հանել հունից:

«Ամեն օր իշխանությունը դառնում է բռնության զոհ՝ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական բանսարկուների կողմից»,- ասաց նա:

Նշենք, որ վարչապետի ելույթի պահին «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նիստերի դահլիճում չէր: Մինչ այդ խմբակցությունն արդեն լքել էր նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քաղաքական հետևանքներից ու եզրահանգումներից կախված կորոշի իր ապագա անելիքները խորհրդարանում:

ԱԺ-ում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում նաև հասարակության համար. ՄԻՊ

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Լրահոս
0