00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները

© Sputnik / Asatur YesayantsОчевидец Великой Отечественной войны Людмила Животовская
Очевидец Великой Отечественной войны Людмила Животовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմն ապրում է ոչ միայն վետերանների, այլև խաղաղ բնակիչների հիշողության մեջ։ 88-ամյա Լյուդմիլա Ժիվոտովսկայան Sputnik Արմենիային է պատմել իր ծանր պատերազմական մանկության հուշերը։
© SputnikЭтот день все приближали как могли
Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները - Sputnik Արմենիա
Этот день все приближали как могли

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

«Չէ հա, իմ կյանքում ոչ մի հետաքրքիր բան չկար։ Հետաքրքիր է, երբ մարդը մեծ գործեր է անում։ Իսկ ես սովորական կյանք եմ ապրել», – իր անցյալի մասին հարցերը փորձում է շրջանցել տիկին Լյուդան։

Երևանում ենք, տիկին Լյուդայի մտերիմի տանը։ Այստեղ նա անցկացնում է տարվա ցուրտ ամիսները, քանի որ սեփական սենյակը ջեռուցելն իր գրպանի բանը չէ։ Շատ վատ է լսում, խնդրում է, որ յուրաքանչյուր հարց կրկնենք, որպեսզի որևէ բան բաց չթողնի։

© Sputnik / Asatur Yesayants Լյուդմիլա Ժիվոտովսկայան
Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները - Sputnik Արմենիա
Լյուդմիլա Ժիվոտովսկայան

-Մեծ գործե՞ր, տիկին Լյուդա։

–Հա, կարծում եմ, որ մարդ պետք է մեծ գործեր անի։

-Իսկ ի՞նչ պետք է անի, որ դա մեծ գործ համարվի։

-Օրինակ, մարդ փրկի։ Կամ հայրենիքը պաշտպանի։ Ռազմաճակատ գնա պատերազմի ժամանակ…

-Դուք մի ամբողջ 88 տարի ապրել եք։ Մի՞թե դա մեծ գործ չէ։

Տիկին Լյուդան ժպտում է։ Նա լավ լսեց խոսքերս, այլապես կրկին կհարցներ։ Մի քանի րոպե անց, հավանաբար ինձ խղճալով, ասում է.

-Դե լավ, տուր հարցերդ…

Եվ ես` 24 տարեկանս, որ պատերազմը տեսել եմ միայն ֆիլմերում, սկսում եմ ուղղել հարցերս...

«Գերմանացիները մեր հետևից «ցիրուկ» էին գոռում, իսկ մենք կարտոֆիլ էինք շպրտում…»

Վաղ մանկությունը Լյուդմիլա Ժիվոտովսկայան լավ չի հիշում. երջանիկ պահերն արագ են ջնջվում, երբ դրանց փոխարինելու է գալիս դժբախտությունը։ Առաջինն ինչ հիշում է` 1941 թվականի իրադարձություններն են, այն օրը, երբ սկսվեց պատերազմը։

«8-9 տարեկան էի։ Մենք Արևմտյան Բելառուսում էինք ապրում, Բրեստի մոտ, Բարանովիչիում (քաղաք Բելառուսում)։ Երեխաներով խաղում էինք բակում։ Հանկարծ լսում ենք, ինչ–որ բան դռռում է, հետո ծանր «ռռռ» է լսվում... իսկ ես դեռ երբեք ինքնաթիռ չէի տեսել։ Բարձրացնում եմ գլուխս։ Վերևում ինքնաթիռ է։ Տենց քաղաք մտան գերմանացիները, ու սկսվեց պատերազմը», – հիշում է տիկին Լյուդան։

Հաջորդ օրը ևս մեկ ինքնաթիռ եկավ և քաղաքը գնդակոծեց վերևից։ Փոքրիկ Լյուդան այդ ժամանակ խաղողի ծառի հետևում թաքնվեց։ Նույն օրը մայրը որոշեց, որ պետք է ժամանակավոր հեռանան տնից։

© Sputnik / Asatur Yesayants Լյուդմիլա Ժիվոտովսկայան
Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները - Sputnik Արմենիա
Լյուդմիլա Ժիվոտովսկայան

«Մենք անտառ գնացինք, մայրիկը դիմացից, իսկ մենք` երեք աղջիկներս, սագերի պես նրա հետևից։ Հանկարծ ռմբակոծություն սկսվեց։ Մեզ թռուցիկներ հասան, վրան գրված էր. «Խաղաղ բնակիչներ, տանը մնացեք»։ Մենք հասանք մոտակա գյուղը և խնդրեցինք, որ մեզ մնալու տեղ տան», – պատմում է Ժիվոտովսկայան։

Մի քանի օր անց նրանք որոշում են տուն վերադառնալ և ականատես են լինում սարսափելի տեսարանի. կենտրոնական հրապարակը շղթայված էր մետաղալարով, որի հետևում խորհրդային գերիներն էին։

«500–ից ավելի մարդ կար։ Էն ժամանակ մենք շատ աղքատ էինք, բայց մայրս չկլպած կարտոֆիլ էր եփում, իսկ մենք շպրտում էինք մետաղալարից էն կողմ, որ գերիներն ուտեին։ Գերմանացիները ջղայնանում էին, գոռում էին` ցիրուկ, ցիրուկ, այսինքն` հեռացեք, բայց մենք մեկ է` մերոնց կարտոֆիլ էինք շպրտում…», –  հիշում է տիկին Լյուդան։

Маршал Сергей Худяков во время Ялтинской конференции союзных держав (4 - 11 февраля 1945). - Sputnik Արմենիա
Ռուզվելտի նվերը և Խանփերյանց–Խուդյակովի կյանքի մութ կետերը. ինչու գնդակահարեցին մարշալին

Հրապարակից քիչ հեռու երկաթգիծն է։ Գնացքով անցնող գերմանացիները, հաճախ պատուհանից կոնֆետ էին գցում։ Ժիվոտովսկայան հիշում է, թե ինչպես էին իրենք բռնում այդ կոնֆետները և դրանցով փորձում հագեցնել քաղցը։

«Երևի էս պատմությունը պատմել չի կարելի, բայց ես կպատմեմ…»,–այսպես է սկսում իր հաջորդ պատմությունը Լյուդան։

Նա իր հորը վատ է հիշում. հիշում է միայն, որ նա սպա էր ու մինչ պատերազմը տանը քիչ էր լինում։ Իսկ հետագայում մայրն արդեն հոր մասին ոչինչ չէր պատմում։

«Մի դեպք եմ հիշում։ Մի օր մեր բակ եկավ մի գերմանացի սպա` 50-55 տարեկան։ Մտավ ու ասում է`վասսեր, վասսեր։ Էդ ժամանակ մենք արդեն մի քիչ գերմաներեն գիտեինք, հասկացանք, որ նա ջուր է ուզում։ Ջուր տվեցինք` խմի...», – այս խոսքերի վրա ես ընդհատում եմ տիկին Լյուդային։

-Հա՞։ Առանց մտածելու միանգամից նրան ջո՞ւր  տվեցիք, – հարցնում եմ ես` սուր արձագանքելով թշնամուն օգնելու պատմությանը։

-Չէ, միանգամից չէ։ Միանգամից չհասկացանք, ինչ է ուզում։ Հետո էլ ջուրը պետք է հորից հանեինք, հեշտ բան չէր։

Խորհրդային մարդու հումանիզմը կարող է անհասկանալի թվալ, երբ նրան, պատկերավոր ասած, XIX–րդ դարի բարձունքից ես նայում... Ես տիկին Լյուդային խնդրեցի ավարտել պատմությունը։

«Նրան սառը ջուր տվեցինք։ Խմեց և սկսեց գրպանները փորփրել։ Ինչ–որ բան գտավ ու սկսեց լաց լինել։ Հետո մեզ ցույց տվեց. լուսանկար էր։ Լուսանկարում ինքն էր, ոնց որ գյուղացու շորերով, կինն ու երկու աղջիկները։ Մենք ըտենց հասկացանք, որ նա պատերազմ գնալ չէր ուզում… Իսկ հետո, այդ նույն գերմանացին մեզ մի բոքոն հաց բերեց», – պատմում է Ժիվոտովսկայան։

Ճեղքված հող, խորտակված կյանքեր

Բարանովիչիում մի քանի հարյուր հրեա ընտանիք էր ապրում։ Քաղաքում պատմում էին, որ բոլորին տարել են մորու դաշտեր, գնդակահարել և թաղել։

«Մենք դաշտ վազեցինք` տեսնելու ինչ է ընդեղ կատարվում։ Հողը ճեղքված էր... Ես երեխա էի, մտածեցի` մարդկանց կեսին սաղ–սաղ թաղել են, շարժվում են հողի տակ, դրա համար էլ ճեղքվել է...», – հիշում է տիկին Լյուդան։

© Sputnik / Asatur Yesayants Լյուդմիլա Ժիվոտովսկայան
Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները - Sputnik Արմենիա
Լյուդմիլա Ժիվոտովսկայան

Պատերազմի վերջին օրերին Լյուդան, քույրերն ու մայրը բլինդաժում էին թաքնվում։ Մի գիշեր նրանք աղմուկ են լսում, ոմանք գոռում էինք` ուռաաա։

«Վախենում էինք բլինդաժից դուրս գալ, լուռ նստած էինք։ Հանկարծ վերևում զինվոր տեսանք, ռուսերեն ասեց` դուրս եկեք։ Պատերազմը վերջացավ»։

Պատերազմից հետո քաղաքում սով սկսվեց. գերմանացիներն այրեցին ցորենի դաշտերը, մի մասն էլ տանկերի անիվների տակ մնաց։ Լյուդայի մայրը 1946 թվականին մահացավ արյան վարակից, և նրան կրտսեր քրոջ հետ մանկատուն տարան։

«Ուտելիքն ահավոր էր, համարյա ոտաբոբիկ էինք, մեր ոտքերին կտոր էինք քաշում… Մանկատանը մեզ անձնագրեր տվեցին, ճիշտ գրեցին ազգանունս կամ ծննդյանս թիվը` չգիտեմ։ Մանկատանը բոլոր երեխաներին տարիքն ավելի էին գրում. 16 տարեկանում պետք է ազատեին մանկատունը, իսկ որբերը շատ–շատ էին։ Քրոջս գրանցեցին որպես Ժիվոյլովսկայա, իսկ իմը` Ժիվոտովսկայա։ Մեր իսկական ազգանունը չեմ հիշում…», – պատմում է տիկին Լյուդան։

Հիշողության կեղծումը վկայում է` դրա հեղինակը չունի պատմության. Նաղդալյանի արձագանքն Ալիևին

Իր ազգության հարցում էլ կասկածներ ունի։ Հոր անվան դիմաց անձնագրում գրված է «Նիկոլայ», Ժիվոտովսկայան կարծում է, որ նա կարող էր ռուս լինել։ Իսկ մոր անունը հիշում է` Յանինա Կարլովնա։

«Եթե Կարլ, ուրեմն լեհական է... Մեր քաղաքում շատ լեհեր էին ապրում։ Չեմ հիշում, որ մայրս եկեղեցի գնար, բայց հիշում եմ, որ կոստյոլ էր գնում (լեհական եկեղեցի` խմբ.)... Չեմ էլ հիշում` բելառուսերեն, թե՞ լեհերեն էինք խոսում... Էսօր էդ երկու լեզուն էլ վատ գիտեմ։ Հայերեն ավելի լավ եմ խոսում», – ժպտում է Ժիվոտովսկայան։

Իսկ ինչպես հայտնվեց Հայաստանում

-Ո՞նց–ո՞նց… ամուսնացա, – հանգիստ ասում է տիկին Լյուդան։

-Հայի հե՞տ։

-Բուլղարացու։

-Ի՞նչ, – զարմացած հարցնում եմ ես։

-Դե հա, – ծիծաղում է տիկին Լյուդան, – սկեսուրիս երկրորդ ամուսինը հայ էր, նրանք Երևանում էին ապրում։ Մենք ապագա ամուսնուս հետ ծանոթացանք ընկերուհուս շնորհիվ Երևանում։ Ես նրա մոտ էի մնում, անունը Անահիտ էր։ Լենինգրադում էինք ծանոթացել։ Տենց էլ 1955 թվականից Հայաստանում եմ ապրում։

Առաջին այդ ամուսնուց տիկին Լյուդան որդի ունեցավ, նրան պապի անունով կոչեցին` Նիկոլայ։ 80-ականների վերջին ամուսինը մահացավ, տիկին Լյուդան երկրորդ անգամ ամուսնացավ` հայի հետ։ Նրա հետ մոտ 30 տարի  ապրեց, Ժիվոտովսկայան նրանից էլ երկար ապրեց։

«Երեք թոռ ու 7 ծոռ ունեմ։ Բոլորը Երևանում են ապրում, բոլորն ամուսնացած են հայերի հետ` թոռանս կինը հայուհի է, թոռնուհիներիս ամուսիններն էլ են հայ», – պատմում է տիկին Լյուդան։

Հրաժեշտի փոխարեն

Հայաստանում Ժիվոտովսկայան տարբեր ընտանիքներում տան աշխատող է եղել։ Մինչ օրս մտերիմ է այն ընտանիքների հետ, որտեղ ժամանակին աշխատել է։

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

-Բոլորի համար շտապօգնություն էի...

-Իսկ ձեր շտապօգնությունն ո՞վ է։

-Գիտես, փոքր տարիքից ուրիշներին եմ օգնել, ուրիշների մասին եմ մտածել…

-Իսկ դուք ասում եք,  ձեր կյանքում մեծ գործեր չեն եղել…

Տիկին Լյուդան կրկին մեղմ ժպտաց։ Բայց ասածիս այդպես էլ չարձագանքեց...

Sputnik Արմենիայի խմբագրությունը որոշեց դառնալ այս հրաշք կնոջ «շտապօգնությունը»։ Խորհրդակցելով բժիշկի հետ` մենք նրան լսողական սարք նվիրեցինք։

Լրահոս
0