00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից

© Sputnik / Табылды КадырбековДетское насилие
Детское насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովը քննարկում է 10 տարի առաջ ստորագրված, բայց չվավերացված միջազգային կոնվենցիան, որը միանշանակ չի ընդունվում հանրային որոշ խմբերի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը ներկայացնելով` արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ դրա ընդունման դեպքում ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

«Կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են նաև ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված արարքների քրեականացումը: Դրանք են՝ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխաների մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրություններին, երեխային սեռական բնույթի գործողություններին դրդելը, երեխայի սեռական այլասերումը և այլն»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ սա այն նվազագույն պահանջներն են, որոնք կոնվենցիային միացող երկրները պարտավորվում են ընդունել:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

«Կոնվենցիայով նախատեսված արարքների մի մասը մեր քրեական օրենսգրքով արդեն սահմանված է, ու բավական խիստ պատիժներ են սահմանված: Այնուամենայնիվ որոշ արարքների սահմանման ու կիրառվող եզրույթների հստակեցման անհրաժեշտություն է առաջանում մեր ազգային օրենսդրությամբ»,- ասաց փոխնախարարը:

Выступление руководителя фракции Мой Шаг Лилит Макунц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ

Գրիգորյանի ներկայացրած պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017թ-ին Հայաստանում երեխաների նկատմամբ հանցագործությունների փաստերով հարուցվել է 265 քրեական գործ, որից 101-ը՝ սեռական բնույթի, 2018 թ-ին հարուցված 317 գործերից սեռական բնույթի հանցագործություններին է վերաբերել 76-ը, Իսկ 2019թ-ի առաջին կիսամյակի 209 գործերից՝ 51-ը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այս բացահայտումները միայն այսբերգի երևացող գագաթն են: «Խարանի, ամոթի և այլ երևույթների հետևանքով շատ մարդիկ ցավոք չեն բարձրաձայնում ու համապատասխան իրավական պաշտպանություն չեն ստանում այդ հանցագործության հետևանքով»,- ասաց նա՝ խորհրդարանին կոչ անելով կողմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ իր ելույթում զգուշացրեց, որ կոնվենցիան ունի նաև վտանգներ պարունակող դրույթներ:

«Օրինակ՝ 6-րդ հոդվածը։ Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխան տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանա սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ: Հետո խոսվում է քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Ի՞նչ ծրագիր»,- ասաց Պետրոսյանը:

Նա նաև շեշտեց, որ իր ելույթը չի նշանակում, թե խմբակցությունը դեմ է երեխաների նկատմամբ սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների համար պատասխանատվության խստացմանը: Բայց որպես բազմազավակ հայր` ինքն անձամբ դեմ է «կաթից ու հեքիաթից նոր կտրված երեխաների միտքը սեռական բնույթի հանցանքների մասին իմացությամբ պղտորելուն»:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ իր ելույթում վստահեցրեց, որ տարրական դպրոցի յուրաքանչյուր դասարանի ծրագիր մշակվելու է այդ տարիքի երեխաների զարգացվածության աստիճանին ու երեխաների տվյալ տարիքային խմբի ընկալումներին համապատասխան:

«Ավելին՝ այսդ ծրագիրը ոչ թե մշակվելու է ինչ-որ սուբյեկտ, այլ մշակելու է ՀՀ-ն»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց մինչ օրս այն չի վավերացվել:

Լրահոս
0