00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դեղատուն» անիվների վրա. հնարամիտ գյումրեցիների նոր «բիզնեսը». տեսանյութ

© Photo : provided by Tigran GasabyanПлощадь Вардананц Гюмри
Площадь Вардананц Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին մուտքը բանկեր  թույլատրվում է միայն դիմակներով: Պարզվում է` Գյումրիում ոմանց համար սա նոր «բիզնես» հիմնելու ու սեփական հնարամտությունը փորձարկելու առիթ է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Գյումրու «Վարդանանց» հրապարակում` բանկերից մեկի անմիջական հարևանությամբ, դիմակների առևտուր է կատարվում հենց մեքենայի միջից:

Парикмахер Лилия Аракелян (слева) в салоне красоты Solo в Гюмри - Sputnik Արմենիա
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին

«Մոտակա դեղատուն գնալ-գալը 10 րոպե կպահանջի, իսկ այստեղ` անմիջապես բանկի հարևանությամբ, մեքենայում առաջարկում են:  Ո՛չ մեքենայի հիգիենան է  պարզ, ո՛չ վաճառվող դիմակի ծագումը: Իմ աչքի առաջ, որպեսզի հերթը չկորցնեն, շատերն են այս մեքենայից դիմակ գնել: Դիմակն էլ ասես մի քանի անգամ օգտագործված լինի»,-Sputnik Արմենիային ասաց բանկի հաճախորդներից մեկը, ով չցանկանալով ներկայանալ` մեզ փոխանցեց իր խոսքերն ապացուցող տեսագրություն։

Նա հավելեց, որ բանկի կառավարչին տեղեկացրել է այս մասին, բայց վերջինս նշել է, որ իրենք իրավասու չեն  վերահսկել դրսում իրականացվող առևտուրը:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ

Գյումրու քաղաքապետարանի գովազդի և առևտրի սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալ  Ռոբերտ Անդրեասյանն անկեղծացավ՝ ահազանգը մեզանից է առաջինը ստանում: Ասաց` թեև իրենց լիազորությունների մեջ չի մտնում, բայց հետամուտ կլինեն, միայն թե մի խնդիր կա. «Օրենքի սահմանված կետ չկա դիմակների առևտրի մասով ՝ասենք չկա պատժիչ մեթոդներ կամ վարչական տույժ այդ ապօրինի առևտրով զբաղվելու մասին, բայց, ամեն դեպքում, սա  լուրջ ահազանգ է, ու մենք հետամուտ կլինենք»,-խոստացավ պատասխանատուն` նշելով, որ բանկերի մոտ կարգը պահպանում են նաև ոստիկանները  և բանկի անվտանգության աշխատակիցները, որոնք ևս կարող են ահազանգը հասցնել համապատասխան կառույցներ:

Դեղատուն անիվների վրա. Հնարամիտ գյումրեցիների նոր «բիզնեսը»
«Դեղատուն» անիվների վրա. հնարամիտ գյումրեցիների նոր «բիզնեսը». տեսանյութ - Sputnik Արմենիա
Դեղատուն անիվների վրա. Հնարամիտ գյումրեցիների նոր «բիզնեսը»

Sputnik Արմենիան բողոք է ստացել նաև դիմակների փոխանակման հետ կապված։ Պարզվում է` հատկապես ընտանիքի անդամները երբեմն բանկ են մտնում դիմակը փոխանակելով:

«Իմ աչքի առաջ մեկը բանկից դուրս եկավ, իր դեմքից դիմակը հանելով ու տալով այլ մարդու։ Կարծում եմ` բարեկամներ էին, բայց դա ի՞նչ կապ ունի»,-ասաց մեզ դիմած քաղաքացին:

Եթե  մեքենայից դիմակների առևտրի հարցը հնարավոր է  լուծել, ապա օգտագործված դիմակների փոխանակաման հարցը  միայն ու միայն քաղաքացու ինքնագիտակցության հետ է կապված: Այս պարագայում ոչ մի մարմին հսկողություն չի կարող իրականացնել:

Գյումրիում ձևաթուղթ պահանջելու համար ոստիկաններին դանակահարել են

Լրահոս
0