00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնից հրաժարված Էրիկ Գրիգորյանը գրառում է արել Facebook–ում

© Sputnik / Aram NersesyanМинистр охраны природы Армении Эрик Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр охраны природы Армении Эрик Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իր թիմին ու Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատեց, որ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նա գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։ Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով։ Այո, մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»,– գրել է նա։

Գրիգորյանի խոսքով` նախարարության ողջ անձնակազմը, չնայած հնչող քննադատություններին ու հաճախ անարդար վերաբերմունքին, արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։

«Չի կարող կառուցվել և հզորանալ որևէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետ և նախագահ։Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության իմ գործընկերներին՝ համագործակցության ու միասնական ջանքերի համար։ Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»,– նշել է նախկին նախարարը։

Հիշեցնենք` մայիսի 6-ին լուրեր տարածվեցին, որ Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պաշտոնից։ Sputnik Արմենիայի աղբյուրը հաստատեց տեղեկությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արմեն Սարգսյանն Էրիկ Գրիգորյանին ազատել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու է հրաժարական տվել Էրիկ Գրիգորյանը

Լրահոս
0