00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ում սպանվել է գիտնականը, որը COVID-19-ի վերաբերյալ կարևոր բացահայտումների շեմին էր

© Sputnik / Филипп Кравцов / Անցնել մեդիապահոցПолиция США ночью. Архивное фото.
Полиция США ночью. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բինգ Լյուին հայտնաբերել են տանը, իսկ մարդասպանին` մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Ոստիկանությունը հայտնել է սպանության պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ սպանվել է գիտնական Բինգ Լյուն, որը COVID-19 առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ շատ կարևոր բացահայտումների շեմին էր։

Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Երբ բնազդը հաղթում է. ինչը կարող էր տղամարդուն դրդել սեփական երեխաներին զրկել կյանքից

CNN-ը հայտնում է, որ Պիտսբուրգի համալսարանի բժշկության դպրոցում աշխատող 37–ամյա Լյուին մայիսի 2-ին հայտնաբերել են Փենսիլվանիա նահանգում գտնվող իր տանը։ Գիտնականի գլխի ու պարանոցի հատվածում հրազենային վնասվածքներ են եղել։ Մարդասպանի դին էլ հայտնաբերել են մեքենայում` գիտնականի տնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Սպանվածի գործընկերները ԶԼՄ–ներին հայտնել են, որ հանգուցյալը SARS-CoV-2 կորոնավիրուսի պատճառներն ու բարդացումների բջջային հիմքը բացատրող կարևոր բացահայտումների շեմին էր։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3 մլն 820 հազարի սահմանը

Ոստիկանության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ տղամարդիկ ծանոթ են եղել, սակայն չկան ապացույցներ, որ Բինգ Լյուն իր ազգության պատճառով է սպանվել (նա չինացի է)։

Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարկել Facebook-ում` նշելով, որ տեղի ունեցածը ինտիմ զուգընկերոջ վերաբերյալ երկարատև վիճաբանության հետևանք է։ Հետաքննության մասնակիցները վստահ են, որ տեղի ունեցածը կապված չէ համալսարանի աշխատանքի կամ կորոնավիրուսի համավարակի հետ։

Պիտսբուրգի համալսարանի հաղորդագրության մեջ նշված է, որ Բինգ Լյուն ականավոր գիտնական էր։

ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Լրահոս
0