00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պահպանել ճշմարտությունը». ԱՊՀ երկրները ԵԱՀԿ–ում հիշեցրել են 2-րդ աշխարհամարտի դասերը

Բաժանորդագրվել
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Սերբիայի մշտական ներկայացուցիչները հատկապես կարևոր են համարում Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության նկատմամբ զգուշավոր  վերաբերմունքը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Համաշխարհային երկրորդ պատերազմն ու նրանից քաղած դասերը պետք է զգուշացում լինեն` նոր պատերազմը կանխելու համար։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին նշվում է ԵԱՀԿ–ում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Սերբիայի մշտական ներկայացուցիչները համատեղ հայտարարության մեջ։

Спикер Национального собрания Армении Арарат Мирзоян на заседании Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են»․ Միրզոյանը՝ ԱՊՀ գործընկերներին

Հայտարարությունը տարածվել է Վիեննայում միջազգային այդ կազմակերպության մշտական խորհրդի առցանց նիստի ժամանակ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին։

«Այդ սարսափելի պատերազմի դասերը ողջ առաջատար մարդկության համար պետք է բարոյական ուղենիշ և շարժիչ ուժ մնան։ Այն նաև նոր համաշխարհային պատերազմ թույլ չտալու նախազգուշացում է, որը կարող է վերջինը լինել մարդկության համար։ Կարևորում ենք այս թեմայի միավորող ներուժը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությունը ԵԱՀԿ օրակարգում։ Հանդես ենք գալիս ընդարձակ միջազգային երկխոսության առաջարկով` հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա, որպեսզի ամրապնդվի միջազգային անվտանգության և վստահության համակարգը», – գրված է հայտարարության մեջ։

Մեծ հայրենականի բոլոր մասնակիցները Հայաստանում հոբելյանական մեդալներ կստանան․ դեսպանատուն

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Սերբիայի մշտական ներկայացուցիչները հատկապես կարևոր են համարում Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության նկատմամբ զգուշավոր վերաբերմունքը, դրա իրավական արդյունքների վերանայման անթույլատրելիությունը, այդ թվում՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները և Նյուրնբերգում ռազմական տրիբունալի որոշումները:

Посадка ели ко Дню Великой Победы во дворе посольства России в Армении (5 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Լավ կաճի՝ ի հիշատակ պատերազմի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մայիսի 9-ին ընդառաջ եղևնի են տնկել

«Միևնույն ժամանակ ճշմարտությունը սկսում է մոռացվել, իսկ հաճախ նաև խեղաթյուրվել` ի շահ քաղաքական իրադրության։ Ոչնչացնում են ազատամարտիկների հուշարձանները, նեոնացիստական հայացքներ և արմատական աջակողմյան գաղափարներ են սերմանվում։ Այդ պատճառով կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ հուշահամալիրների, հուշարձանների, հուշանշանների և Եվրոպայի ու Ասիայի երկրների ազատագրման համար զոհված զինվորների գերեզմանների պահպանման պարտավորությունների կատարմանը», – ասված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության հեղինակները 1948 թվականի ՄԱԿ–ի` ցեղասպանության կանխարգելման և դրա պատժման մասին կոնվենցիան համարում են միջազգային կարևոր գործիք:

Լրահոս
0