ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի Sputnik. Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս երկու դեպք: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը եղել է դրական:
Վերոնշյալ 2 դեպքերը գրանցվել են նույն ընտանիքում։ Ընտանիքը բնակվում է Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում:
Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ մինչ օրս Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են: Վարակի տարածման հիմնական տարածքը Քաշաթաղի շրջանի Քարվաճառ համայնքն էր: