00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, տանը՝ հրեշ». Տեր Մաղաքիա Օհանյանը` սարսափելի դեպքի մասին

© Sputnik / Andranik GhazaryanМесто происшествия в ЮЗМ
Место происшествия в ЮЗМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քահանան վստահեցնում է, որ շատ լավ է ճանաչում Երևանում տեղի ունեցած ողբերգության զոհերին։ Նա լուսանկարներ է հրապարակել ու որոշ մանրամասներ պատմել այդ ընտանիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը պատմել է այն տղամարդու մասին, որը երեկ Երևանի Հարավ–արևմտյան թաղամասի բարձրահարկ շենքերից մեկից նետել էր սեփական երեխաներին ու հետո ինքը նետվել։

Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ։ Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։ Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ` ինձանից խնդրելու Սիմայի (զոհված երեխաների դժբախտ մոր) ձեռքը, մեծ վստահություն ներշնչեց և խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ` սիրող և հոգատար հայր։ Ես էլ նրանց պսակեցի։ Բայց իրենց համատեղ կյանքում նա այլ բան ցույց տվեց։ Զավակասպանը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին նույնիսկ ինքնասպանի մայրն էր ասում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ քահանայի` հարսի մասին հիացմունքով էր խոսում նաև սկեսուրը։

«Շատ ընտանիքներ այսօր կերազեին այդպիսի հարս ունենալ։ Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային՝ Կարենին, նման աղջիկ եմ տվել։ Մահացած երեխաների մայրը՝ Սիման, իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհի է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր»,– գրել է Տեր Մաղաքիա Օհանյանը։

© Photo : FacebookԿարենն ու Սիման
«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, տանը՝ հրեշ». Տեր Մաղաքիա Օհանյանը` սարսափելի դեպքի մասին - Sputnik Արմենիա
Կարենն ու Սիման

Նա նշել է, որ Կարենն ու Սիման մեկ տարի է, ինչ բաժանված էին, սակայն Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շփվեն իրենց հոր հետ և նույնիսկ հոգու խորքում մտածում էր, որ մի գուցե մի օր միանան։

Место происшествия в ЮЗМ - Sputnik Արմենիա
Դեպքի պահին կինն էլ է տանը եղել. մանրամասներ Երևանում գրանցված սարսափելի միջադեպից

«Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և «համաշխարհային ծրագրերը» չիրագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որի պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, այդ թվում` հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։ Իսկ ինձ այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4 ամիս առաջ` մեր վերջին խոսակցությունից հետո։ Նա ինձ ասում էր, որ երեխաներին չի թողնելու Սիմային և անպայման մրմռացնելու է նրան։ Ես էլ ասացի, որ դու որպես հայր կարող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց մասին, նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս»,– իր գրառման մեջ նշել է քահանան։

Նա տեղեկացրել է նաև, որ վաղը երեխաների թաղումն է։ Քահանան հորդորել է աղոթել նրանց հոգիների, ինչպես նաև Սիմայի համար։

Հիշեցնենք` մայիսի 5–ի առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի Հարավ–արևմտյան թաղամասի շենքերից մեկի 9–րդ հարկից տղամարդը նախ նետել է իր զավակներից մեկին, ապա մյուսի հետ ինքն է նետվել։ Երեխաները` տղա և աղջիկ համապատասխանաբար 8 և 5 տարեկան են։

Սարսափելի դեպք Մոսկվայում. երեխաներն ընկել են 11-րդ հարկի պատուհանից

Լրահոս
0