ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն՝ 2020–ի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցին։
«2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի 11-20-ը ներառյալ ընդունելու է դրսեկի կամ նրա օրինական ներկայացուցչի ներկայացրած փաստաթղթերը»,–նշված է նախարարի հրամանում։
«Մենք շատ ենք ուզում դպրոց վերադառնալ»․ ինչ են զգում դպրոցականները կարանտինի ժամանակ
Հիմնական կրթության վկայական ստանալու համար Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենին ուղղված դիմումին (օրինակը տրամադրվում է դպրոցում) կից պետք է ներկայացվեն անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում, ինչպես նաև առկայության դեպքում էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք։
Իսկ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հիմնական կրթության վկայական (բնօրինակը), առկայության դեպքում նաև էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` աշակերտներին արտոնություններ են տրվել. այս տարի դպրոցական ավարտական քննություններ չեն անցկացվի, իսկ բուհ կարող են ընդունվել միայն մեկ քննություն հանձնելով։
Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի