00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ տնօրենի նոր տեղակալը, Լենինը, Ստալինն ու Ախմատովան. Փաշինյանը մեկնաբանեց իր նշանակումը

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, պատգամավորների հարցերին ի պատասխան, անդրադարձավ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման թեմային:

«Չեմ հիշում` Լենինն էր ասել, թե Ստալինը. «Кадры решают все»: Մենք պետք է իրապես ընդունենք ու խոստովանենք, որ մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է իրականում: Եվ ես դա զգում եմ տարբեր առիթներով»,- ասաց նա:

Որպես օրինակ վարչապետը նշեց, որ Ոստիկանության ու ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկար տարիներ նրանց ներշնչվել է, թե հնարավոր չէ: Խոսքը, ըստ նրա, 2018թ-ի հեղափոխության մասին է:

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Тигран Авинян на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

Այս շոկը, Փաշինյանի խոսքով, մինչ օրս էլ հաղթահարված չէ և այդ համակարգերի ամենամեծ պրոբլեմն է: Նոր իրավիճակում, վարչապետի բնորոշմամբ, իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ իրենց ուսերին նոր, ավելի բարձր առաքելություն է դրված:

Ինչ վերաբերում է Քյարամյանի նշանակմանը, Փաշինյանը նշեց, որ այն անգամ հումորի առիթ էր դարձել այն իմաստով, որ Քյարամյանը երկու օրում երկու պաշտոնի է նշանակվել:

«Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ նա պետք է այնտեղ աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել: Պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որպեսզի նա հայտնվի ԱԱԾ-ում: Ուզում եմ անկեղծ ասել, որ իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում ու ԱԱԾ-ում որոշ ժամանակ դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն: Հիմա եկել է արված աշխատանքի արդյունավետությունը գնահատելու, վերագնահատելու ժամանակը և ազդարարելու մի փուլի մեկնարկ, որտեղ կարող են լինել դրսից նշանակումներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հուսով է, որ պետական համակարգերը կգնահատեն իր այդ վերաբերմունքը, ոչ թե «ոմանք կառիթավորվեն»:

«Մեր խնդիրն է եղել, որ Հայաստանի զարգացմանը ներգրավվի մեր ազգային ներուժի հնարավորինս մեծ մասը: Ես ուրախ եմ, որ մենք այսքան ռեսուրս, կամք ենք ունեցել մարդկանց շանս տալու համար: Ով օգտվել է, օգտվել է, ով չի օգտվել, իր պրոբլեմն է: Մեր Սարյան փողոցի շենքերից մեկի վրա Աննա Ախմատովայի հայտնի արտահայտությունն է գրված. «Ինչ տվեցիր, քոնն է»: Այն, ինչ մենք տվել ենք, մերն է, որևէ մեկը չի կարող մտածել, թե մեզանից բան է գողացել: Ինչ որ մենք տվել ենք, մերն է, մեր պատմությունն է, մեր արժանապատվությունն է ու մեր սկզբունքայնությունը։ Մենք չենք ասել՝ մտնենք իրավապահ համակարգ, բոլորին թացը չորին խառնած հանենք դուրս ու բերենք մեր կուսակիցներին կլցնենք: Այո, մենք այդ շանսը տվել ենք, ու այն, ինչ տվել ենք, մերն է»,-ասաց Փաշինյանը:

Презиент Армен Саркисян и премьер-министр Никол Пашинян поздравляют министра охраны природы Эрикa Григорянa после принятия присяги (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու է հրաժարական տվել Էրիկ Գրիգորյանը

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է նշանակել Արգիշտի Քյարամյանին։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Քյարամյանը մեկ օրում երկրորդ անգամ է պաշտոն ստացել և ազատվել. նախորդ օրը Փաշինյանի որոշմամբ Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել։ Սակայն մեկ օր պաշտոնավարելով` Քյարամյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ու ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվել։

Մինչ այդ Քյարամյանն աշխատում էր պետական վերահսկողական ծառայությունում` զբաղեցնելով ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի ապրիլի 10-ից, իսկ ազատվել է մայիսի 4-ին։

Լրահոս
0