ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգ ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օկրուգի զինծառայողները մասնակցեն են «Հաղթանակի ծառուղի» ակցիային։
Ակցիան նվիրված է Հայրենական մեծ պատերազմում hաղթանակի հոբելյանին։
Հաղորդագրության մեջ նշված է, որ զինծառայողները 75 տարատեսակ ծառեր են տնկել Գյումրու ռազմական կայազորի «Մեծ ամրոց» զինվորական քաղաքի Պատրիոտ ռազմահայրենասիրական այգում ի նշան պատերազմի վետերանների հանդեպ հարգանքի և զոհերի հիշատակին։
«Ծառատունկը նվիրված է ֆաշիզմի հանդեպ խորհրդային ժողովրդի հաղթանակին։ «Հաղթանակի ծառուղում» մեր տնկած ծառերը որպես կյանքի խորհրդանիշ տարիներ շարունակ զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին ու ռազմաբազայի հյուրերին կհիշեցնեն խաղաղության կարևորության ու արժեքի մասին, որի համար մեր նախնիները զոհել են իրենց կյանքը», - ասել է միավորման հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։
Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող ճանապարհները
Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցի աշակերտները մայիսի 9-ի կապակցությամբ հուշատախտակներ են պատրաստում պատերազմի վետերանների ու զոհված հայրենիքի պաշտպանների մասին տեղեկություններով։ Հուշատախտակները տեղադրվելու են «Հաղթանակի ծառուղում» տնկված յուրաքանչյուր ծառի կողքին։