00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին

© Sputnik / provided by Nairi HokhikyanМиран Коч у руин Ани
Миран Коч у руин Ани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զարթիր, լաո» հատուկ նախագծի շրջանակում Նաիրի Հոխիկյանը հանդիպել է Անիի յուրատեսակ պահապանին, որը 20 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին։
Անի․ մեռյալ քաղա՞ք, թե՞ անմահ հարստություն
00:00
1
  • 0,8
  • 1
  • 1,5
  • 2
iՀաղորդման մասին
Անի․ մեռյալ քաղա՞ք, թե՞ անմահ հարստություն
Անի․ մեռյալ քաղա՞ք, թե՞ անմահ հարստություն

Հայաստանի և Թուրքիայի սահմանին ավերակ, բայց դեռևս գեղեցկությունը պահպանող Անի մայրաքաղաքի կողքին քրդական բնակավայր կա։ Օջաքլը գյուղում մի քանի հարյուր մարդ է ապրում, տները հիմնականում կառուցել են Անիի եկեղեցիներից ու այլ շինություններից հանված քարերով։ Հայկական բերդաքաղաք մտնելիս Օջաքլըի քրդերն ասում են, որ քաղաքի յուրատեսակ պահապան է դարձել Կարսում ապրող մի հայ՝ Միրան անունով։ Միրանը ահուսարսափ է դարձել Օջաքլըի բնակիչների համար։ Պատճառներն իմանալու համար մեկնում եմ Կարս։ Այն Անիից հեռու է մոտ 49 կմ։

© Sputnik / provided by Nairi Hokhikyan«Զարթիր, լաո» հատուկ նախագծի շրջանակում Նաիրի Հոխիկյանն այցելել է Անի
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին - Sputnik Արմենիա
«Զարթիր, լաո» հատուկ նախագծի շրջանակում Նաիրի Հոխիկյանն այցելել է Անի

Օջաքլըի բնակիչների ուղղորդմամբ Կարսում գտնում ենք հայազգի Միրան Կոչին։ Միջահասակ, շագանակագույն աչքերով, մոտ 40-45 տարեկան համեստ մի տղամարդ է, որին առաջին անգամ տեսնելիս երբեք չես կարծի, թե կարող է ահուսարսափ տարածել։ Աշխատում է կոշիկի խանութում՝ որպես բեռնակիր։ Թուրքիայի արևելյան շրջաններում բեռնակրությունը տարածված աշխատանք է՝ կրթության ցածր որակի և մտավոր աշխատանքի պակասի պատճառով։

© Sputnik / provided by Nairi HokhikyanՄիրան Կոչ
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին - Sputnik Արմենիա
Միրան Կոչ

Մեր հանդիպմանը Միրանը զարմանում է, որ տեղյակ ենք իր հայ լինելու մասին, ավելին, ասում է՝ ինքն այդ մասին չի սիրում խոսել, քանի որ հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Կարսում խեթ-խեթ են նայում հայերին։

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

«Կարսում ու շրջակա գյուղերում մոտ 1000 հայ կա, բայց մենք գերադասում ենք շատ չխոսել այդ մասին։ Ադրբեջանցիները մեզ ավելի վատ են վերաբերվում, քան թուրքերը»,-ասում է Միրանը՝ պատմելով, որ ինքը 20 տարեկանում է իմացել ազգային արմատների մասին, երբ փողոցում վեճի ժամանակ իրեն անվանել են «հայի զավակ»։ Չի հասկացել ասվածի իմաստը։ Հայրը բացատրել է, որ իր ծնողները հայ են եղել։ Միրանի պապը կռվել է Կարսի բերդի պաշտպանության ժամանակ, բայց երբ սկսվել է համատարած դասալքությունը, բերդն էլ առանց կռվի հանձնվել է թուրքերին, նա իրեն ու ընտանիքը փրկելու համար մահմեդականություն է ընդունել։ Այդ օրերին Կարսում թուրքական զորքը կոտորել է ավելի քան 12.000 հայի։

Միրանի հետ մեկնում ենք Անի մայրաքաղաք։

Կարսեցի մեր հայրենակիցը հատ-հատ գիտի Անիի յուրաքանչյուր քարը, նաև գիտի, թե թուրքերն ու քրդերն այնտեղ ինչ վատ սովորույթներ են ունեցել, որոնք Կարսի ու Արդահանի հայերի ջանքերի շնորհիվ վերացվել են։

© Sputnik / provided by Nairi HokhikyanՍահմանապահները Անիի կողմից
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին - Sputnik Արմենիա
Սահմանապահները Անիի կողմից

«Օջաքլըի բնակիչները Անիի եկեղեցիների ու բերդապարիսպների վրայից շատ են քարեր հանել ու կառուցել իրենց տները։ Մենք տեսնում էինք, որ ժամանակի ընթացքում տարածված սովորություն էր դառնում Անիից քար տանելն ու Կարսում և հարակից բնակավայրերում գեղեցիկ շինություն կառուցելը։ Բացի այդ, եղավ մի ժամանակաշրջան, երբ Անին վերածվեց արգելված սովորույթների՝ թմրամոլության, անբարո վարքի համար հարմար վայրի, բայց մենք (նկատի ունի Կարսի և Արդահանի հայերին. խմբ) հաճախակի եկանք այստեղ, նույնիսկ դաժանաբար պատժում էինք այդ հանցագործներին, որպեսզի մյուսները ևս վախենան։ Մենք հաջողեցինք»,-ճանապարհին պատմում է Միրանը։

Հետաքրքրվում է՝ ինչո՞ւ են Անիում այդպես ոգեշնչված մեկը մյուսի հետևից ճարտարապետական գլուխգործոց համարվող եկեղեցիներ կառուցել։ Հետո ինքն իր հարցին պատասխանում է՝ այդքան փող են ծախսել եկեղեցիների վրա, իսկ բանակի ու պաշտպանության վրա երևի խնայել են։

© Sputnik / provided by Nairi HokhikyanԱնիի Աղջկաբերդի եկեղեցին
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին - Sputnik Արմենիա
Անիի Աղջկաբերդի եկեղեցին

150 քկմ տարածք ունեցող Անիում եղել է 74 եկեղեցի։ Քայլում եմ կարսեցի հայի հետևից։ Ձեռքերը մեջքին՝ մոտենում է Մայր տաճարին, համբուրում մուտքի դուռն ու ներս մտնում։ Թվում է, թե պետք է խաչակնքվի։ Նայում է իմ զարմացած դեմքին ու կարծես հասկանալով հարցս՝ մեղմ ժպտալով ասում է. «Մահմեդական եմ, բայց գիտեմ, որ քրիստոնեական արյուն է հոսում երակներումս»։ Միրանի հետ քայլում ենք Անիի ավերակների միջով, թեև շատ տեղեկություններ ունեմ յուրաքանչյուր եկեղեցու և պալատի մասին, բայց ուզում եմ հասկանալ այնտեղ ապրող մահմեդական հայի գիտելիքների պաշարը։ Ցավով ու միաժամանակ ըմբռնումով նկատում եմ, որ քիչ բան գիտի, իմացածի մեծ մասն էլ հիմնված է թուրքերի ու քրդերի մեջ տարածված ժողովրդական բանահյուսության վրա։

© Sputnik / provided by Nairi HokhikyanԱնիի Մայր տաճարի մոտ
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին - Sputnik Արմենիա
Անիի Մայր տաճարի մոտ

Միրանն առաջարկում է ցույց տալ հայկական շքեղ մայրաքաղաքի գաղտնիքներից մեկը՝ քարանձավները։ Քաղաքի ստորգետնյա հատվածում, որի մուտքը Ախուրյանի կիրճից է, բացվում է Անիի շարքային բնակիչների համար նախատեսված հատվածը։ Հողաշեն տներ ու քարանձավներ, որտեղ ապրել են անեցի բանվորներն ու ժամանակի շքեղ բարքերից զրկվածները։ Քարանձավային Անին, սակայն, ավելի լավ է պահպանված։ Կարելի է տեսնել նույնիսկ սենյակների պատերին փորված դարակներն ու համեմունքների, ձեթի համար նախատեսված վայրերը՝ դրանց հետքերով։

© Sputnik / provided by Nairi HokhikyanԱնիի քարանձավային հատվածը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին - Sputnik Արմենիա
Անիի քարանձավային հատվածը

«Քրդերը հաճախ ձեռագործ պայթուցիկներ են օգտագործում այս քարանձավներում, և պայթյունի ձայնն արձագանքում է ամբողջ շրջանում, ինչը զվարճացնում է մարդկանց»,- պատմում է Միրան Կոչը՝ միաժամանակ շեշտելով, որ հայկական առասպելական մայրաքաղաքին նաև այսօր առանձին շուք են հաղորդում բերդապարիսպները։ Կարծում է, որ դրանք կառուցվել են 18-19-րդ դարերում, սակայն երբ ասացի, որ այդ ժամանակ Անին արդեն ավերակների կույտ էր, իսկ «Աշոտաշեն» ու «Սմբատաշեն» պարիսպները կառուցվել են ավելի քան 1050 տարի առաջ՝ 963-977 թվականներին, առանձնակի ոգևորությամբ ասաց, թե որդուն կփոխանցի։

Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում

Այսօր թուրքերն ու քրդերը պատմական Անին հաճախ կոչում են նաև «Անը», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է հուշ, հիշողություն։ Կարսեցի հայ Միրան Կոչը հրաժեշտին հիշեցնում է՝ թեկուզ ավերակ՝ իրենք կպահեն Անին այնքան, ինչքան իրենց հայ կհամարեն։ Երբ Կարսում, Արդահանում ու հարակից մյուս բնակավայրերում հայեր այլևս չլինեն, Անին իրականում հուշ կդառնա։

1/7
Անիի պարիսպները
Լրահոս
0