ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովի կինը՝ Յուլյա Կովալչուկը, Instagram-ում սելֆի է հրապարակել։
Ինքնամեկուսացման սկզբնական շրջանում երգչուհին կարծում էր, թե կարանտինի ընթացքում կարելի է ոչ միայն աշխատանքից հանգստանալ, այլև շպարից ու մազերը հարդարելուց, սակայն հիմա կարծես թե հոգնել է այդ վիճակից։
Յուլյա Կովալչուկն ու Ալեքսեյ Չումակովը պարում են հայկական երաժշտության տակ. տեսանյութ
«Բլեստյաշիե» խմբի նախկին մեներգչուհին լուսանկարվել է նարնջագույն հագուստով, վառ շրնթերկով ու ոճային սանրվածքով։ Նրա կերպարանափոխությունը նույնիսկ ամուսնուն է զարմացել։
««Այ քեզ ծիտ»,– ասաց ամուսնիս», - լուսանկարին կից գրել է երգչուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևորդները համաձայնել են Չումակովի հետ․ «Չքնաղ է։ Շրթներկի գույնը սազում է ձեզ», - գրել են նրանք։
Անջատում ենք լույսը. հայտնի «Աշոտի» մասին երգի հեղինակը երգել է Չումակովի և Կովալչուկի հետ
Կարանտինի ընթացքում Չումակովն ու Կովալչուկն իրենց դստեր հետ ինքնամեկուսացել են Մոսկվայի մարզում։
Նշենք՝ Չումակովն ու Կովալչուկը ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկն են համարվում։