Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Հայտնի է,որ հայերն աչքի են ընկնում ոչ միայն հյուրասիրությամբ և կենսուրախությամբ, այլև հրաշալի հումորի զգացումով։ Իսկ երբ նրանց կողակիցները հանդուրժում են իրենց խենթությունները, ապա իսկական «պայթուցիկ» զույգ է ստացվում։
Այդպիսի կոլորիտային զույգերից են Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան, Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը, ինչպես նաև Դավան և Օլգա Բուզովան։
Իհարկե, թե՛ Ժաննան, թե՛ Սերենան, և թե՛ Օլգան ի վերուստ օժտված են հումորի զգացումով, իսկ հայ զուգընկերները, ինչպես երևում է՝ միայն բազմապատկում են այդ շնորհը։ Արդյունքում նրանց կարելի է անվանել համացանցի երեք ամենավառ զույգերը, որոնց հրապարակումները իրենց միլիոնավոր հետևորդներին լիաթոք ծիծաղ են պարգևում։ Իսկ համավարակի օրերին առանց այդ «երիտասարդության էլիքսիրի» դժվար է ապրել։
Գարիկ և Ժաննա
Հայտնի ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լևինան, ամեն ինչ իսկական տոնի են վերածում, անգամ չարաբաստիկ ինքնամեկուսացումը։ «Կարանտինային խնդիրներից» մեկը՝ գեղեցկության սրահների անհասանելիությունը, ամուսինները խաղարկել են ամենազվարճալի ձևով։
Մի քանի օր առաջ Ժաննան ինտրիգային լուսանկար էր հրապարակել, մակագրելով․ «Վարսավիրանոցները փակ են, ստիպված էի ինքս կտրել Գարիկի մազերը։ Սանրվածքը բավական հաջող է ստացվել, միայն թե հիմա ո՞նց է դիմակ կրելու»։
Հրապարակումը հետևորդներին շատ է զվարճացրել։
«Կարևվորը՝ քիթը չես կտրել։ Հայկական հումորի կարևոր քիթը», «կարծես՝ Գարիկն ու Սեմյոն Սլեպակովը կռվել են», «ավելի լավ է պատմեք, թե Գարիկին որտեղից այսքան մազ», «հահահա, ես էլ այսօր ուզում էի ամուսնուս մազերը կտրել, բայց հրաժարվեց», «մի ականջով, ինչպես Վան Գոգը, միշտ գիտեի, որ նա մի քիչ հանճար է», «մի նեղվիր, Գարիկ, շուտով կաճեն»,- գրել են նրանք։
Բայց սա դեռ ամենը չէ։ Եռանդուն Ժաննան շուտով հրապարակեց իր մտահղացման սիքվելը՝ նոր հոլովակ, որը մակագրել էր․ «Իմ երեկվա հրապարակումից հետո շատ հետևորդներին հուզում էր Գարիկի առողջական վիճակը։ Մի անհանգստացեք, նրա հետ ամեն ինչ կարգին է»։
Հոլովակում Գարիկի ականջը վիրակապած է, իսկ նա ձևացնում է, թե վատ է լսում։
Երկրպագուները, բնական է՝ բուռն են արձագանքել ամուսնական զույգի զվարճալի խաղին։
«Ժաննա, ինչ հումոր ունեք», «այսպիսի հրաշալի կնոջ կողքին ամուսնու համար ամեն ինչ լավ կլինի․․․ նույնիսկ մաս-մաս։ Ժաննա, դուք հիասքանչ եք», «ամուսինս ասում է՝ մեր Գարիկը, եթե ցանկանա, կարող է նախագահ դառնալ, ես էլ ասում եմ, որ այսքան խելոք կնոջ կողքին ամեն ինչ հնարավոր է», «այ թե հումորիստներ եք»,- նշել են օգտատերերը։
Այնպես որ, եթե հանկարծ ընկճախտի մեջ եք, անմիջապես բացեք Ժաննա Լևինայի էջը։ Այն իսկական հակադեպրեսանտ է։
Ալեքսիս և Սերենա
Ինտերնետ-գործարար Ալեքսիս Օհանյանն ու հայտնի թենիսիստուհի, քառակի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսը ևս հումորի մեծ սիրահարներ են ու հաճախ են կատակներ անում։
Մինչ թենիսիստուհին փորձում է կարանտինի ընթացքում ինչ-որ զբաղմունք գտնել և ինքնամոռաց «ճոճում է» խաղալիք մարմնամարզիկին, ամուսինը աննկատ նկարահանել է կնոջ «խաղն», իսկ հետո հոլովակը տեղադրել Instagram-ի իր միկրոբլոգում։
«Սերենա Ուիլյամսի ձեռքբերումները կարանտինի ընթացքում ․․․»,- տեսանյութին կից գրել է Օհանյանը։
View this post on InstagramAccomplished a lot with @serenawilliams this weekend... @simonebiles please help her
Հաջորդիիվ արդեն հայտնի թենիսիստուհին է Instagram-ում տեսանյութ տեղադրել․ այն ամուսնու հետ կատակ-զրույցի տեսագրությունն է, որը իրեն շնորհավորում է մասնագիտական առաջընթացի համար։ Հրապարակումը Սերենան այսպես է մակագրել․ «Կարանտինի ընթացքում շատ բան ենք բացահայտում միմյանց մասին»։
View this post on Instagram
Զվարճալի հրապարակումներում հաճախ անմիջական մասնակցություն է ունենում նաև նրանց 2 տարեկան դուստրը՝ Օլիմպիան։ Նա հոլովակները շատ ավելի հետաքրքիր է դարձնում։
Օրինակ՝ հոլովակներից մեկում փոքրիկը հոր եղունգներն է ներկում, բայց ոչ թե եղունգների լաքով, այլ սովորական ներկերով։
View this post on InstagramLooks like @initialized needs to invest in the future of nail painting 🙃💅
«Կարծես թե պետք է ներդրումներ անել եղունգների լաքի շուկայում»,-այսպես է ինտերնետ-ձեռնարկատերը մակագրել հրապարակումը։
Դավա և Օլգա
Կենցաղային խնդիրները զվարճալի հրապարակումների վերածող պրոֆեսիոնալ զույգերից են բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) և հայտնի երգչուհի Օլգա Բուզովան։ Ոչ միայն նրանց Instagram-ի էջերը, այլև սթորիզները հեղեղված են կատակներով և հումորային դրվագներով։ Ահա դրանցից մեկը, որում զույգն անդրադառնում է կարանտինի ընթացքում չափից շատ ուտելու խնդրին։
Հոլովակում նրանք ցերեկվա ժամը երկուսին իբրև արդեն վեցերորդ անգամ են ուտում, բայց միմյանց հուսադրում են, որ հրաժարվել են աղանդերից։
«Իսկական տղամարդը միշտ կարող է հանգստացնել»,- գրել է Օլգան։
Հետևորդներից մեկը շատ դիպուկ նկատել է․ «Չգիտեմ՝ դուք ինչպիսի երգչուհի եք, բայց ընտիր դերասանուհի եք»։
Ահա և Դավայի ծննդյան օրվա հրապարակումը․ պետք է խոստովանել՝ ինքնատիպ է։
Կարանտինի ընթացքում սանրվածքի թեման անտարբեր չի թողել նաև այս զույգին։ Տեղադրելով գլուխը սափրած Դավայի լուսանկարը՝ Օլյան գրել է․ «Նա արեց դա։ Ավելի ճիշտ՝ ես արեցի։ Դե ինչ, մեր բաթլը սկսված է։
Հ․Գ․ Սիրելիս, միայն թե չմոռանաս, որ դեռ տուն ես գալու»։
Ամփոփելով մեր փոքրիկ անդրադարձը՝ ավելացնենք, որ անգամ ամենաբարդ իրավիճակներում չպետք է մոռանալ, որ հումորը կփրկի աշխարհը։