ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց Mercedes մակնիշի 36 PA 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: