00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ տարի փակված մնալ հնարավոր չէ. Փաշինյանը, պարետն ու նախարարը՝ հետագա քայլերի մասին

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանВстреча премьер-министра Никола Пашиняна с комендантом и министром здравоохранения по вопросу распространения короновируса (3 мая 2020). Еревaн
Встреча премьер-министра Никола Пашиняна с комендантом и министром здравоохранения по вопросу распространения короновируса (3 мая 2020). Еревaн  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր կգրանցվեն:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն ու պարետատունն անցնում են կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն պայքարի փուլ: Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը:

 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տեղաշարժի թերթիկներն այլևս պետք չեն լինի. պարետը մի շարք սահմանափակումներ է վերացրել

«Ակնհայտ է, որ մենք առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ պիտի շարունակենք ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, վաղվանից մենք որոշեցինք ամեն ինչ անել ու կեցության նոր պայմաններ ապահովել, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ և ոչ թե փակված մնալ: Որովհետև հավատացեք, որ 1 տարի շարունակ փակված մնալ հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը:

Եվ, քանի որ արտակարգ դրության երկու ամիսները ցույց տվեցին, որ անգամ ամենախիստ սահմանափակումների դեպքում համաճարակի հաղթահարումը հնարավոր չէ, վարչապետի խոսքով, որոշել են անցնել սահմանափակումների ավելի մեղմ ռեժիմի:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ երկու ամիսների սահմանափակումները թեև բերեցին դեպքերի հնարավոր տարածման որոշակի զսպման, բայց ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը, հնարավոր չեղավ:
Մյուս կողմից, հույսերը, որ եղանակի ջերմացումը կբերի դրական արդյունքների ու կկանխի վարակի տարածումը, Ավինյանի խոսքով, ևս չիրականացան:

«Բարձր ջերմաստիճակի դեպքում վարակը տարածվում է: Նման փորձ արդեն ունեն արաբական երկրները, որտեղ 30-35 աստիճանի դեպքում վարակը շարունակում է տարածվել»,- նշեց Ավինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր խոսքում անդրադարձավ վերջին օրերին վարակի հայտնաբերված դեպքերի աճին: Նրա խոսքով՝ դա հետևանք էր որոշակի սահմանափակումների մեղմացման ու տեղաշարժի որոշ ազատությունների:

Քանի՞ բժիշկ է վարակվել կորոնավիրուսով. նախարարը թվեր է հրապարակել

«Մենք տեսնում ենք, որ անվտանգության կանոնները լավ չեն պահպանվել, կամ առնվազն՝ լավ չեն պահպանվել՝ թե՛ արտադրական կոլեկտիվներում ու թե հավաքատեղիներում»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք՝ վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում վերջին 1 օրում ավելացել է 113-ով և դարձել 2386։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24177 թեստավորում, արդեն բուժվել է 1035 պացիենտ։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 35 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Լրահոս
0