ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ու Հարավային Կորեան կիրակի վաղ առավոտյան սահմանին փոխհրաձգություն են սկսել։ Տեղեկությունը Twitter-ում հայտնում է Yonhap News Agency գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբերի պետերի միասնական կոմիտեին (JCS)։
(URGENT) Multiple gunshots fired from N. Korea hit S. Korean guard post inside DMZ, no casualties reported: JCS https://t.co/ozKcQqQ2ZU
— Yonhap News Agency (@YonhapNews) May 3, 2020
Հրաձգությունը տեղի է ունեցել ապառազմականացված գոտում։ Հարավային Կորեայի իշխանությունը պնդում է, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն առաջինն է կրակ բացել։ Բարձրախոսով մի քանի նախազգուշացում անելուց հետո Կարավային Կորեան նախազգուշացնող կրակոցներ է արձակել։
«Մոտ 7:41-ին (Երևանի ժամանակով 00:41-ին) կրակոցները խոցեցին պահակային ստորաբաժանումը կենտրոնական սահմանամերձ Չերվոն քաղաքում», - նշված է հաղորդագրության մեջ։
Տուժածների մասին տեղեկություն չկա։ Զինվորականները բերվել են բարձր մարտական պատրաստության։ Նշվում է, որ կողմերը կապ են հաստատել՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։
Ապառազմականացված գոտին Հյուսիսային ու Հարավային Կորեան բաժանող տարածք է։
Ողջ աշխարհը փորձում է կռահել՝ որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը
2018 թվակաինց Սեուլի ու Փհենյանի հարաբերությունները ջերմացել էին։ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պատմության ընթացքում առաջին անգամ համատեղ բանակցություններ են անցկացրել, իսկ երկու երկրների մարզիկները համատեղ մասնակցել են Օլիմպիադային։