00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է անում Լիլիթ Բաբասյանը, երբ իրեն դավաճանում են. նա անկեղծացել է

© Photo : Instagram / Alexandr BabasyanАлександр и Лилит Бабасян
Александр и Лилит Бабасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիլիթ Բաբասյանը խոստովանել է, որ չի սիրում, երբ իրեն խղճում են, ցանկացած իրավիճակում ինքն իրեն է մեղադրում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյան) Instagram–ի իր էջում հուզիչ գրառում է արել, և տողատակերից պարզ է դառնում, որ Լիլիթը ոչ միայն հաստատում է իր ամուսնալուծության փաստը, այլև մատնանշում, որ բաժանության պատճառը եղել է դավաճանությունը։

Ինչպես Նարինեն 10 օրում նիհարեց և դարձավ Լիլիթ Բաբասյանի հայտարարած մարաթոնի հաղթողը

«Ուզում եմ ձեզ իմ կյանքից մի դրվագ պատմել. ես ինձ չեմ խղճում և չեմ սիրում, երբ ինձ խղճում են։ Ցանկացած իրավիճակում առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Երբ ինչ-որ բան է լինում կամ ինձ դավաճանում են, ինձ եմ մեղադրում, որ թույլ եմ տվել ինձ հետ այդպես վարվել։ 2019-ի ավարտը մեծ հետք թողեց ինձ վրա. կարելի է ասել` ես նորից ծնվեցի, նախկին Լիլիթը մնաց այնտեղ՝ 2019-ում։ Պիտի խոստովանեմ, որ ամեն գիշեր ինձ ուտում են այդ մտքերն ու ցավը։ Չեմ կարող ասել, որ ես չեմ ներել կամ սրտումս հետք եմ թողել։ Ցավոք, թե բարեբախտաբար, ես չեմ կարողանում ատել մարդկանց։ Առավելագույնը կարող եմ զայրույթից վիրավորել, բայց դրա համար էլ հետո փոշմանում եմ. չէ՞ որ մարդու համար մեծագույն պատիժն արհամարհանքն է»,–գրել է Լիլիթը։

Посмотреть эту публикацию в Instagram

Ուզում եմ ձեզ իմ կյանքից մի դրվագ պատմել. ես ինձ չեմ խղճում և չեմ սիրում, երբ ինձ խղճում են։ Ցանկացած իրավիճակում առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Երբ ինչ-որ բան է լինում կամ ինձ դավաճանում են, ինձ եմ մեղադրում, որ թույլ եմ տվել ինձ հետ այդպես վարվել։ 2019-ի ավարտը մեծ հետք թողեց ինձ վրա. կարելի է ասել, ես նորից ծնվեցի, նախկին Լիլիթը մնաց այնտեղ՝ 2019-ում։ Պիտի խոստովանեմ, որ ամեն գիշեր ինձ ուտում են այդ մտքերն ու ցավը։ Չեմ կարող ասել, որ ես չեմ ներել կամ սրտումս հետք եմ թողել։ Ցավոք, թե բարեբախտաբար, ես չեմ կարողանում ատել մարդկանց։ Առավելագույնը կարող եմ զայրույթից վիրավորել, բայց դրա համար էլ հետո փոշմանում եմ. չէ՞ որ մարդու համար մեծագույն պատիժն արհամարհանքն է։ Ես չեմ ուզում ինչ-որ մեկն ասի, թե ինչ ուժեղ եմ ես կամ խղճում է ինձ։ Ես ուղղակի գրում եմ այս մասին, որպեսզի այստեղ իմ հիշողությունների ու վիրավորանքների հետքը թողնեմ։ Միայն կասեմ, որ գնահատում եմ յուրաքանչյուր մարդու, որն այդ շրջանում ինձ հետ է եղել։ Ես գնահատում եմ մարդկանց, որոնք սկզբունքներով են ապրում։ Իմ կյանքի մասին մի բան կարող եմ ասել՝ ամենը, ինչին ես հասել եմ, եղել է իմ աշխատանքի շնորհիվ, ոչ թե պապայի փողերով կամ ինչ-որ մեկի օգնությամբ։ Ծրագրերումս բնակարան գնելն է, որը կլինի իմ և Ալեքսիս տունը։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կտա ինձ ճակատագիրը, բայց գիտեմ, որ ցանկացած ուղի կանցնեմ արժանապատիվ։ Մարդիկ, որոնք ինձ հետ են, կարևոր չէ՝ որտեղ են, ես մինչև վերջ նրանց հետ եմ։ Գիտե՞ք, ինչու եմ Աստվածաշունչ կարդում։ Ես այնտեղ գտնում եմ իմ պատասխանները և գիտեմ, որ Աստծո ձեռքը միշտ իմ գլխավերևում է։ Ես սուրբ չեմ, ես էլ մեղքեր ունեմ, բոլորս ենք մեղսավոր, բայց ես երբեք չեմ հարվածում առաջինը։ Քանի դեռ ինձ չեն կպել, ես ոչ ոքի չեմ դիպչի։ Գիտե՞ք, մի անգամ ինձ մոտ մարդն ասաց, որ ավելի լավ կլիներ՝ ես մեռնեի։ Ծիծաղելի է, բայց այդ օրն իսկապես մահացավ իմ մի մասը։ Ես հետո ինձ հավաքեցի ինչպես փազլը, բայց էդպես էլ չգտա կարևոր մասերը։ Այդ օրը հնարավոր չէ վերադարձնել, բայց ես ամեն ինչ կտայի, որպեսզի չզգայի իմ մահն ապրելուս ժամանակ։ Գիտե՞ք, ես ինչից եմ վախենում, ինքս ինձնից, որովհետև այն ամենից հետո, ինչ կատարվեց, ես անցա բոլոր վախերը, որ եղել են իմ մեջ։ Ես այլևս չեմ վախենում կորցնել մարդկանց, չեմ վախենում լինել քննադատված, չեմ վախենում դեմ գնալ բոլորին։ ➡️Շարունակությունը և ռուսերենը՝ մեկնաբանություններում #LilitBasyan

Публикация от Lilit Basyan (@lilitbasyan)

Նա շեշտել է, որ չի ուզում իրեն ասեն` ուժեղ կին է կամ խղճան։ Սննդաբանն ամեն ինչի հասել է իր աշխատասիրության շնորհիվ։

«Ծրագրերումս բնակարան գնելն է, որը կլինի իմ և Ալեքսիս տունը։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կտա ինձ ճակատագիրը, բայց գիտեմ, որ ցանկացած ուղի կանցնեմ արժանապատվորեն։ Մարդիկ, որոնք ինձ հետ են, կարևոր չէ՝ որտեղ են, ես մինչև վերջ նրանց հետ եմ... Ես այլևս չեմ վախենում կորցնել մարդկանց, չեմ վախենում լինել քննադատված, չեմ վախենում դեմ գնալ բոլորին»,–գրել է Լիլիթը։

«Ուժեղ կնոջ խոսքեր». ինչպես է Լիլիթ Բաբասյանը հաղթահարում բարդ իրավիճակները

Հիշեցնենք` դեռևս 2019 թվականի վերջին սոցցանցերում և մամուլում լուրեր տարածվեցին, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բաբասյանն այլևս միասին չեն։ Զույգի բաժանման մասին սկսեցին խոսել, երբ Լիլիթն իր ծննդյան 27-րդ տարեդարձը որոշեց նշել ընտանիքից հեռու՝ ԱՄՆ-ում: Լիլիթը սոցցանցային իր էջերից ջնջեց ամուսնու հետ բոլոր լուսանկարներն ու փոխեց ազգանունը` Բաբասյանից դառնալով Բասյան։

Զույգը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել տարածված լուրերը` ո՛չ հերքելով , ո՛չ հաստատելով դրանք։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2012 թվականին։ Նրանք մեկ որդի ունեն, որն արդեն 5 տարեկան է։

Լրահոս
0