00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշակերտների հավասար պայմանների համա՞ր. քննությունների չեղարկման մասին կարծիքները տարբեր են

© Sputnik / Andranik GhazaryanУченики 9-го класса школы имени Азата Симоняна села Камарис на уроке географии
Ученики 9-го класса школы имени Азата Симоняна села Камарис на уроке географии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցների քննություններին վերաբերող ԿԳՄՍ նախարարության որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների ու դժգոհությունների տեղիք է տվել: Շատերն ասում են, որ առցանց ուսուցումն այսպես դառնում է անիմաստ։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ԿԳՄՍ նախարարության վերջին որոշումները կապված ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ավարտական քննությունների չեղարկման, կիսամյակային և  տարեկան արդյունքների ամփոփման եղանակի հետ, արվել են, որպեսզի բոլորի համար հավասար պայմաններ ստեղծվեն:

Այս կարծիքը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Կրթության կազմակերպման խնդիրներն արտակարգ դրության պայմաններում» թեմայով տեսաքննարկման ժամանակ։

Ученик средней школы имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Աշակերտներին նման «լավություն» պետք չէ. քննությունները հանելն անարդարություն է. փորձագետ

Փոխնախարարի խոսքով` ճիշտ չէ մոտեցումը, թե այդ դեպքում՝ անիմաստ է եղել հեռավար կրթության կազմակերպումը։

«Իհարկե, մարտի 13-ից հետո տեղի ունեցածն իզուր չէր: Դա թույլ է տվել ապահովել կրթության շարունակականությունը: Այն թեմաները, որ անցել են այս ընթացքում, որևէ երեխա չի կրկնելու եկող տարի, այսինքն` ճանաչում ենք տեղի ունեցած գործընթացը»,–ասաց նա:

Անդրեասյանը միաժամանակ հիշեցրեց, որ մեր երկրում բոլոր երեխաները հավասար հասանելիություն չունեն. շատ աշակերտներ զրկված են եղել հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորությունից։ Իսկ պետական մարմինը հաշվի է առնում բոլոր երեխաների շահերը: «Այստեղ մենք փորձել ենք գտնել լուծումներ, որոնք խրախուսում են աշակերտներին: Եթե աշակերտը չունի գնահատական մինչև մարտի 13-ը, ապա տարին ամփոփվում է առաջին կիսամյակի արդյունքներով, եթե ունի մեկ գնահատական, ապա կարող է ընտրել»,-խրախուսանքն այսպես ներկայացրեց փոխնախարարը:

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը

Տեսաքննարկմանը ներկա  Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աշխեն Թանդարյանը նշեց, որ հեռավար ուսուցումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։

Ուսուցչուհու խոսքով`դրական կողմն այն է, որ ուշադրության կենտրոնացման խնդիր ունեցող աշակերտները հեռավար մեթոդով սկսել են ավելի լավ աշխատել, կենտրոնանալ դասապրոցեսի վրա:Հեռավար կրթության բացասական կողմն ուսուցչուհին համարեց այն, որ սոցիալական խնդիրներ ունեցող մի շարք ընտանիքներ կանգնել են փաստի առաջ։

«Տանը ոչ ոք չի աշխատում, ծնողը չունի հնարավորություն, որպեսզի վճարի և ինտերնետ կապ ապահովի։ Ունենք ուսուցիչներ, որ իրենց գրպանից են վճարել երեխայի ինտերնետ կապի համար, որպեսզի երեխան մասնակցի դասապրոցեսին»,- ասաց նա։

Թանդարյանը նաև բացասական երևույթ համարեց այն, որ տարիներ շարունակ ուսուցիչների համար վերապատրաստման կուրսեր են անցկացվել, բայց փաստացի կան ուսուցիչներ, որոնք այս օրերին մեծ դժվարությամբ են օգտվել հեռահար ուսուցման Zoom հավելվածից։

Визит гостя WCIT 2019, вокалиста группы System of a Down Сержа Танкяна в Ереван (5 октября 2019). Звартноц - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանը միացել է հայ դպրոցականներին օգնելու արշավին

Տեսաքննարկմանը մասնակցող կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով` այս պահին համակարգային որևէ բանի մասին իմաստ չունի խոսելը, մանավանդ` դեռ չունենք կրթության զարգացման պետական ծրագիր և տեղաշարժվում ենք իրավիճակային լուծումներով: Նրա գնահատմամբ` այս շրջանում և՛ ուսուցիչներն ու աշակերտները, և՛ ուսանողներն ու դասախոսներն իրենց թվային գրագիտության մակարդակը մեծ տեմպերով բարձրացրել են: Բարձրագույն կրթության մասին խոսելիս` կրթության փորձագետը նշեց, որ հեռավար ուսուցումը մեծ հեռանկար ունի, ինչը չի կարելի ասել հանրակրթության պարագայում։

Անդրադառնալով թվանշաններ նշանակել-չնշանակելու հարցին` Խաչատրյանը նշեց, որ ցանկալի կլիներ ուսուցիչներին իրավունք տալ գնահատելու։

Նրա խոսքով` այս իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ մարդկանց համոզել, որ թվանշանը երկրորդական է, կարևորը գիտելիքն է, մանավանդ երեխաները տեսնում են, թե ինչպես են ոչ այնքան լավ գիտելիքներ ունեցող մարդիկ ավելի լավ ապրում և օգտվում նյութական բարիքներից։

«Երեխաները դեռ պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով»,-շեշտեց Խաչատրյանը:

Ուսուցիչները կորոշեն` հեռավար դասերից հետո լրացուցիչ դասաժամերի կանցնեն, թե ոչ. նախարար

Հիշեցնենք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ այս տարի հայաստանյան դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի:

Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի` մինչև մարտի 13-ը ունեցած գնահատականների հիման վրա:Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` այս տարի դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն մեկ քննություն հանձնելով։

Լրահոս
0